Wednesday, 15 07 2026
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

ԱՄՆ-ն Թուրքիային պարտավորեցնում է «սանձել» Ալիևին

Թրամփի վարչակազմն այս շաբաթ Թուրքիայի հետ նոր բանակցություններ է սկսել՝ կենտրոնանալով երկկողմ և տարածաշրջանային հարցերի վրա՝ ներառյալ Հարավային Կովկասում խաղաղությունը: Այդ մասին հայտնում է Վաշինգտոնում «Թուրան» գործակալության թղթակիցը: Պաշտոնն ստանձնելու հաջորդ օրը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարին ցավակցություն է հայտնել Բոլու նահանգում հյուրանոցի հրդեհի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռախոսազրույցի մասին պետադեպարտամենտնի հաղորդագրության ամենաէական շեշտադրումը, թերևս, այն է, որ կողմերը տարածաշրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը գնահատել են «ընդհանուր»:

Այդ համատեքստում, ինչպես ասված է պետդեպարտամենտի հաղորդագրության տեքստում, պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է պետական դեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը, սակայն Ռուբիո-Ֆիդան հեռախոսազրույցի մանրամասնությունները նա չի մեկնաբանել:

«Թուրանի» վաշինգտոնյան թղթակիցը, սակայն, հայտնում է, որ Ռուբիո-Ֆիդան հեռախոսազրույցից հետո Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալը հանդիպել է Բայդենի վարչակազմի Կովկասյան բանակցությունների հարցով խորհրդական Լուի Բոնոյի հետ, ով պետական դեպարտամենտում պաշտոնեական առաջխաղացում է ունեցել և նշանակվել պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Բյուրոյի ղեկավար:

Լուի Բոնոն ֆորմալ առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ է: Նոր՝ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Բյուրոյի ղեկավարի պաշտոնում նա պահպանո՞ւմ է իր կարգավիճակը՝ Բաքվի «Թուրան» գործակալությունը շատ հասկանալի պատճառներով այդ խնդրին չի անդրադարձել:

Այդուհանդերձ, Ռուբիո-Ֆիդան հեռախոսազրույցից հետո Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի և Լուի Բոնոյի հանդիպումը հուշում է, որ վերջինս շարունակում է մնալ Կովկասի հարցերով ԱՄՆ հիմնական բանակցողը՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Իսկ դա, կարելի է չափավոր լավատեսությամբ ասել, վկայում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնը պահպանում է մոտեցումների հաջորդայնությունը:

Սա շատ կարևոր է, եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում պնդել է, որ հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիրն» անցած տարում չի կնքվել Բայդենի վարչակազմի «միակողմանի դիրքորոշման պատճառով»: Ավելի պարզորոշ արտահայտվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը՝ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմին վերագրելով «հակադրբեջանական կեցվածք»:

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հարցում անցած չորս տարիների «տեխնիկական մոդերատորը» եղել է Լուի Բոնոն: Նա մի քանի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դոնալդ Թրամփի պաշտոնամուտին ընդառաջ մամուլի ասուլիսում Ալիևը հպարտացել է, որ կարողացել է չեզոքացնել հայ-ադրբեջանական կարգավորմանը Միացյալ Նահանգների միջնորդությունը:

Որոշակի առումով, ինչ խոսք, Ալիևի այդ հայտարարության հասցեատերը Մոսկվան է: Նա ևս մեկ անգամ Ռուսաստանին հավաստիացրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին Վաշինգտոնի մասնակցությունը «չեզոքացրել է»՝ մերժելով, մանավանդ, եռակողմ բանակցությունների առաջարկը: Ռուբիո-Ֆիդան հեռախոսազրույցից հետո ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի և դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հանդիպումը հստակ ազդակ է, որ Վաշինգտոնն Անկարայի հետ տարածաշրջանային լայն համագործակցության անհրաժեշտ պայմաններից մեկն է համարում Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը:

Այդ հարցում կարելի է վստահաբար ասել, ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը Թուրքիայի հետ նույնպես գործնական կոմունիկացիա ունեցել է: Բայց Ալիևը Բայդենի նախաձեռնությունների քննարկումը հետաձգելու «հիմնավորում» ուներ, նա պնդում էր, որ Վաշինգտոնը մարդու իրավունքների և ազատությունների հարցում Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու իրավունք չունի: Հանրապետական վարչակազմի հետ հարաբերություններում նա այդ «կռվանը» չի կարող գործի դնել:

Թրամփը, ինչպես նրան բնութագրում են բոլորը, գործարար աշխարհից է և ամեն ինչ գնահատում է օգտակարության տեսակետից: Այս տեսակետից Լուի Բոնոյի պաշտոնեական առաջխաղազումը վկայում է, որ Հարավային Կովկասում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը սկզբունքորեն մնում է հաջորդայնության գծի վրա: Թրամփի վարչակազմն սկսել է Թուրքիայի հետ քննարկումների բացահայտումից: Կարելի է համարել, որ Թուրքիայի համար դա ձեռքբերում է: Մյուս կողմից, սակայն, Անկարայի վրա դրվում է բավական մեծ պատասխանատվություն՝ կառավարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այնպես, որպեսզի Հարավային Կովկասում ԱՄՆ աշխարհաքաղաքական շահը չտուժի: Որքանո՞վ հետևողական կլինի Թրամփի վարչակազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում