Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը` Սայֆ Ալ-Իսլամը, որն առավել ակտիվն է եղել Քադաֆիին հավատարիմ ուժերի դիմադրության ժամանակ, հայտնվել է սիրիական Al-Ray հեռուստաալիքի եթերում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Կադրերում երևացող տղամարդը ներկայացվում է որպես Քադաֆիի որդի, նա դիմում է իրենց կողմնակիցներին հոր անունից` կոչ անելով ազատագրել «նախնիների հողը» և տիրանա Տրիպոլիին: Նշվում է, որ այդ տեսագրությունը կատարվել է սեպտեմբերի 20-ին: Տեսագրության իսկությունը չի հաջողվել հաստատել:
Հիշեցնենք, որ ապստամբների կողմից Տրիպոլին գրավելուց հետո Քադաֆիի որդու մասին տեղեկություններ չէին հաղորդվում:










































