Շվեդական Կարլսկրունա քաղաքի 96-ամյա բնակչուհին որոշել է տեղափոխվել հարավարևելյան Ասիա` Թաիլանդ, քանի որ իր հայրենիքում արդեն տխուր է, և նա իրեն միայնակ է զգում: Այս մասին գրում է The Local շվեդական կայքը: Եվա Բերգդալը պատմել է, որ Թաիլանդ իր ուղևորությունը ծրագրավորել է դեռ երեք ամիս առաջ:
Բերգդալը նշել է, որ Թաիլանդում հիմա ապրում է իր 68-ամյա որդին, որի մոտ նա միառժամանակ կիջևանի: Սակայն Բերգդալը հայտարարել է, որ չի ցանկանում իր ներկայությամբ ծանրաբեռնել որդուն և պատրաստվում է բնակարան գտնել իր համար: Նշվում է, որ տարեց շվեդուհին թեպետ շատ է ճանապարհորդել Եվրոպայում, սակայն նման տարածությամբ ճամփորդություն առաջին անգամ է իրականացնում: Ճամփորդությունից առաջ բժիշկը հետազոտել է նրան և եզրակացրել, որ կինը պատրաստ է ճամփորդության:








































