Monday, 08 06 2026
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական վերաձևման նոր` 3D փուլ

Եթե Ռոբերտ Քոչարյանը մտնում է ակտիվ քաղաքականություն, ապա Հայաստանի երկչափ ներքին քաղաքականությունը դառնում է եռաչափ, այսպես ասած` 3D:

Պետք է խոստովանել, որ երկչափ քաղաքականությունը Հայաստանում չստացվեց: Այն աստիճանաբար ընդամենը սկսեց հանգեցնել ընդհանրապես քաղաքականություն երևույթից հանրային հիասթափության հերթական ալիքի ձևավորման` քաղաքական գործընթացը մտցնելով փակուղի: Հայ ազգային կոնգրեսի և իշխանության երկխոսությունն իրականում փակուղում հայտնվեց ոչ թե այն պատճառով, որ կողմերից մեկը զգաց մյուսի թուլությունն ու փորձեց նորից դիմել ավանդական բռիության, այլ որովհետև կողմերը պարզապես սպառեցին միմյանց ասելու թեմաները: Ավելին` այդ թեմաները հենց սկզբից էլ չկային: Ընդդիմությունն ու իշխանությունը Հայաստանում իրար ասել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր, ու ասելու բան այլևս չկար:

Ահա այդ իրավիճակը հասցրեց երկչափ քաղաքական դաշտի ճգնաժամին: Բոլորի, այդ թվում` գուցե Հայաստանի արտաքին գործընկերների համար պարզ դարձավ, որ այդ չափման տիրույթում գործընթաց առաջ մղելու և երկրում փոփոխություններ խթանելու ռեսուրս գոյություն չունի, որովհետև կողմերն ինքնին գուցե պատրաստ են գործընթացների, սակայն պատրաստ չեն դիմադրելու առկա ձևաչափի առաջացրած մահացու ձանձրույթին: Ահա այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքական գործունեությունը կամ ներգրավվածությունը կարող է հանդիսանալ փակուղուց ելք գտնելու խթանիչ գործոն: Այդ պարագայում թե՛ ընդդիմության դերն ու տեղն է վերաիմաստավորվում, թե՛ վերաիմաստավորվում են շատ բաներ Սերժ Սարգսյանի համար: Ամբողջ քաղաքական դաշտը վերադասավորվում է` առաջացնելով մի իրավիճակ, երբ բոլորը հարկադրված են լինում ինչ-որ բան անել: Իսկ Հայաստանի քաղաքական դասի պարագայում երևի թե կա մի ցավալի օրինաչափություն,- որ գործում է անկախության գրեթե ամբողջ ընթացքում,- այդ քաղաքական դասը ինչ-որ բան կանի միայն հարկադրված լինելու պարագայում, իսկ հակառակ դեպքում ընդամենը կշահարկի և կշահագործի եղածը:

Այսինքն` Քոչարյանի ակտիվությունը տվյալ դեպքում այն չարիքն է, որը չի լինում առանց բարիքի: Ինչքան էլ որ տարօրինակ թվա, Քոչարյանի ակտիվությունը տվյալ դեպքում այն խթանն է, որ կհարկադրի քաղաքական սուբյեկտներին անել առնվազն նվազագույնը, որ կպարտադրի իրենց նոր վիճակը և նոր դերակատարությունը: Այդ իմաստով, պետք է ենթադրել, որ արտաքին աշխարհը բավական հանդարտ կմոտենա Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվությանը և չի փորձի անմիջական կոշտությամբ արգելակել այն: Այլ կերպ ասած` Հայաստանի եռաչափ ներքին քաղաքական դաշտը, ամենայն հավանականությամբ, կվայելի արտաքին լեգիտիմություն: Սա փաստացի կարելի է համարել Հայաստանի քաղաքական համակարգի վերաձևման մի մեծ գործընթացի հերթական փուլ:

2008 թվականից դաշտը բաժանվեց երկու մասի` ընդդիմություն և իշխանություն: Ներկայումս, փաստորեն, երկու մասի է բաժանվում իշխանությունը: Այդպիսով դաշտը ստանում է երեք մաս, ինչում հատկանշականը հենց այն է, որ բաժանվում է փաստացի անխախտ և անբաժան թվացող իշխանական բուրգը: Հանրային գիտակցության մեջ դա կարող է առաջ բերել շրջադարձային փոփոխություն, ձևավորել միանգամայն նոր ընկալումներ, դնելով հասարակական նոր վարքագծի հիմքեր: Սա հանգուցային փուլ է լինելու քաղաքական համակարգի վերաձևման այդ գործընթացում, որը, մեղմ ասած, զերծ չէ արտաքին քաղաքական կենտրոնների միջամտությունից: Նրանց ազդեցությունը Հայաստանի քաղաքական պրոցեսների վրա ընդունում են բոլորը, այդ թվում և` իշխանությունը: Ավելին` բարեբախտաբար, Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա ավելի շատ բան է նշանակում, քան հենց մեր քաղաքական դասի համար, ու այդ իսկ պատճառով աշխարհում ավելի շատ են շահագրգռված Հայաստանում քաղաքական արդիականացման գործընթացներով, քան հայկական քաղաքական դասի իրական շահագրգռությունը:

Ներկայիս փուլն այդ արդիականացման ընթացքի հանգրվաններից մեկն է, որն իհարկե դեռ ոչ թե կատարված փաստ է, այլ տրված մեկնարկ, որովհետև չի բացառվում, որ քաղաքական դասը դրանից հարկադրված քայլերի և արդիականացման թեկուզ ակամա գործողությունների գնալու փոխարեն, որոշի ակտիվորեն դիմադրել առկա իրավիճակին` վախենալով փոփոխություններից: Դիմադրության ռեսուրս, իհարկե, շատ քիչ է մնացել, որովհետև այդ ռեսուրսը առաջին հերթին հիմնվում է ֆինանսա-տնտեսական կարողությունների վրա, իսկ այդ առումով Հայաստանն այժմ ամբողջապես արտաքին կախվածության մեջ է և ինտենսիվորեն զբաղված է տնտեսությունը պահելու համար արտաքին միջոցներ ներգրավելու գործով: Դա նվազեցնում է համակարգային դիմադրության պոտենցիալը, ընդ որում` համակարգային բառի ոչ թե զուտ իշխանական, այլ ընդհանրական իմաստով: Հետևաբար ավելի մեծ է հավանականությունը, որ քաղաքական համակարգի վերաձևման գործընթացի հերթական փուլեր բավական առաջ կգան, այնքան` որ այլևս գրեթե անհնարին կլինի վերադարձը ելման կետ, ու ինչքան էլ որ այն հետ վերադառնա, միևնույն է` կհայտնվի նոր կետում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում