Սլովակիայի ընդդիմությունը պատրաստվում է երկրում «Մայդան» իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Ես չեմ կարող անուններ տալ, չեմ կարող նշել հանգամանքներ, բայց կարող եմ ամենայն լրջությամբ ասել, որ Սլովակիայի ընդդիմությունը պատրաստվում է երկրում «Մայդան» իրականացնել։ Սլովակիայի ընդդիմությունը պատրաստվում է գրավել կառավարական շենքերը, դիմակայելու է կառավարության աշխատանքին և համագործակցելու է արտաքին ուժերի հետ»,- ասել է Ֆիցոն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում՝ մեկնաբանելով Սլովակիայի հակահետախուզության տեղեկատվությունը երկարաժամկետ նախապատրաստված գործողության մասին, որն ուղղված է Սլովակիայում իրավիճակի ապակայունացմանը:










































