ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ այս տարի կարող է այցելել Չինաստան՝ համապատասխան հրավերի դեպքում։ Այս մասին նա ասել է իր երդմնակալությունից հետո՝ հունվարի 20-ի երեկոյան, Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարն ակնարկել է, որ հարցը մեծապես կախված է Պեկինի կողմից Վաշինգտոնին հրավեր ուղարկելուց։
«Դա կարող էր տեղի ունենալ, եթե ես հրավեր ունենայի», – ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք այս տարի կգնա Չինաստան։











































