Հայաստանը չի ընդգրկվել Economist Intelligence Unit –ի կողմից հրապարակված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար բարենպաստ պայմաններ ունեցող 66 երկրների ցանկում:
Վարկանշային ցուցակում մեր հարևան Ադրբեջանը 64-րդն է, Թուրքիան՝ 41-րդը, իսկ վերջին 66-րդ տեղում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այս ցանկում են ԱՊՀ մի շարք երկրներ` Ռուսաստանը (46), Ուկրաինան (51), Ղազախստանը (60):
Վարկանշային ցանկի առաջատարներն են ԱՄՆ-ը, Ֆինլանդիան և Սինգապուրը:
Ցանկը կազմելիս հետազոտվել է երկրների ՏՏ ենթակառուցվածքները, մարդկային կապիտալը, գիտահետազոտական աշխատանքների միջավայրը, օրենսդրական դաշտն ու ՏՏ ոլորտին աջակցությունը։








































