Tuesday, 21 07 2026
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն

Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է մամուլի հրապարակումներին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է մամուլի հրապարակումներին.

«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը «Ֆինանսների նախարարը ստում է….» վերտառությամբ մի իբրև ցնցող նորություն է հրապարակել, որտեղ փորձում է ապացույցներ ներկայացնել այն մասին, որ ես կա՛մ տեղյակ չեմ, թե պահուստային ֆոնդում որքան գումար է նախատեսված, կա՛մ չգիտեմ, որ 200-ը 95.4-ից մեծ է:

Իրականությունը, սակայն, այն է, որ այս օրաթերթը, որը մասնագիտացած է միայն էժան բամբասանքներ, զրպարտություն և տեղեկատվական արտահոսքեր տարածելու գործում, ունակ չէ նույնիսկ մի փոքր վերլուծություն անելու կամ գոնե կարդալու 2025 թվականի բյուջեի ուղերձ-բացատրագիրը և տեսնելու, որ 2025 թվականի բյուջեն պլանավորելիս մենք արդեն գիտեինք, որ 2024 թվականին հարկերը հավաքագրվելու են շուրջ 155 մլրդ դրամով պակաս: Ավելին, հրապարակված նյութի հեղինակները սխալվել են նույնիսկ պահուստային ֆոնդում առկա թիվը նշելիս և օգտվել ԱԺ ներկայացրած բյուջեի նախնական տարբերակից, մինչդեռ 2025 թվականի բյուջեն վերջնական հաստատվել է 47.1 մլրդ պահուստային ֆոնդով:

Մի կողմ թողնելով հոդվածի հեղինակների ինտելեկտի կամ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը՝ պետք է ասեմ, որ Հայաստանի ֆիսկալ կայունությանը հետևում են տասնյակ, հարյուրավոր միջազգային ներդրողներ, և ցանկացած նմանատիպ զրպարտություն, միևնույնն է, անհետևանք չի մնում: Դժվար թե մենք կարողանանք բոլոր ներդրողներին բացատրել կամ նկարագրել հեղինակների կամ այս լուրը բերանը բաց ծափահարելով արտատպած մարդկանց միջակության, տգիտության մակարդակը: Իհարկե, տարին նոր է սկսվել, և ցանկացած տարի իր հետ բերում է թե՛ ռիսկեր, և թե՛ հնարավորություններ, և ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ գրագետ և իր աշխատանքում հմուտ ցանկացած լրագրող, պետք է փորձի իր դրական ներդրումն ունենալ Հայաստանը դեպի մեր երազանքների հանգրվանը հասցնելու պատվաբեր գործում:

Ֆինանսների նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում «ликбез» կազմակերպել հարգելի լրագրողների համար, որպեսզի նմանատիպ նյութերը հնարավորինս քիչ լինեն: Ես, որպես ֆինանսների նախարար, ամենօրյա ռեժիմով ստանում եմ նախարարության արհեստավարժ մասնագետների կողմից պատրաստված տեղեկանքներ և հայտարարություններ եմ անում միայն համակողմանի վերլուծությունների արդյունքում կատարված եզրահանգումներից հետո»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում