Friday, 24 07 2026
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան

Հայ-ամերիկյան նոր իրավիճակը չափող աշխատանքը

Հայաստանի ԱԳՆ-ն նոր հաղորդագրությամբ հայտնել է, որ Վաշինգտոնում կստորագրվի Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: Դա տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22։00-ին: Հայ-ամերիկյան հարաբերությունը նոր մակարդակի բարձրացնող այդ փաստաթղթի վերաբերյալ հիմնական հարցադրումները, անշուշտ, հնչել են:

Փաստաթղթի առավել մանրամասն գնահատականի համար, անշուշտ, կարևոր է դրա բովանդակային մանրամասների հանրայնացումը: Սակայն անկասկած է, որ ինքնին ստորագրման փաստը ոչ միայն նշանակում է հայ-ամերիկյան հարաբերության այսպես ասած իրավապայմանագրային բազայի ընդլայնում և աստիճանի բարձրացում, այլ նաև որոշակիորեն նոր իրավիճակ Կովկասում:

Վերջին հաշվով, անկախ, թե գործնական կիրառության առումով ինչպիսին կլինի նոր վարչակազմի վերաբերմունքը, ինքնին հայ-ամերիկյան փաստաթղթի առկայությունն արդեն իսկ արձանագրված իրողություն է, որը առնվազն տալիս է Հայաստանի համար աշխատանքային նոր հնարավորություններ: Իհարկե, կարևոր է, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու այդ հնարավորությունները, կա՞ դրան ունակ մասնագիտական կոմպետենտությունն ու մտածողությունը, քաղաքական միտքը: Սա Հայաստանի համար ոչ միայն առարկայական, այլ նույնիսկ էքզիստենցիալ հարց է:

Ռեգիոնալ առումով, հայ-ամերիկյան հարաբերության աստիճանի բարձրացումը և դրա ազդեցությունը, ըստ էության, կախված է լինելու այդ աշխատանքի տրամաբանությունից և արդյունավետությունից: Այլ կերպ ասած, փաստաթուղթն ինքնին՝ ոչինչ է, եթե չկա դրա սպասարկման բավարար գործընթաց: Եվ դա վերաբերում է ոչ միայն հայ-ամերիկյան ռազմավարական գործակցության փաստաթղթին, այլ ըստ էության միջպետական ցանկացած փաստաթղթի: Ինքնին փաստաթղթերը ոչինչ են դառնում, եթե դրանք ստորագրողները երկու կողմն էլ, կամ թեկուզ ստորագրող որևէ մեկ կողմ, պարզապես «հանգստանում» են դրանց վրա: Միջպետական փաստաթղթերը կարևոր և նշանակալից է դարձնում այն աշխատանքի որակն ու արդյունքը, որը կատարվում է այդ փաստաթղթերի հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում