ԱՄՆ Նյու Յորքի նահանգի բնակիչ Իգնասիո Ասպերասը արտոնագիր է ստացել ձնեմարդ պատրաստելու սարքի համար: Այս մասին գրում է The Times-ը: Պարբերականը զգուշացնում է, որ սա «կատակ չէ, այլ լուրջ արտոնագիր է», այստեղ կան սարքի գծագրերը, այն կօգնի մարդկանց թեթևացնել Սիզիփոսի տանջանքը, որ կրում են մարդիկ ձնագնդեր պատրաստելիս:
Նա առաջարկում է օգտագործել ռետինե կամ պլաստմասե գնդեր, որոնց վրա ձյունն արագ կպչում է, սակայն դրանք մնում են թեթև և իդեալական կլոր:









































