Thursday, 02 07 2026
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին

Էրդողանը Կիպրոսի օկուպացված մասում իշխանափոխությո՞ւն է նախապատրաստում

«Անադոլուն», հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչության կողմից սոցիալական X հարթակում գրառմանը, հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հյուսիսային Կիպրոսի թուրթական հանրապետության մայրաքաղաք այցի ընթացքում հունվարի 9-ին հանդիպել է «Հանրապետական թուրքական» և «Ժողովրդական կուսակցության» առաջնորդներ Թուֆան Էրհյուրմանի և Կուդրեթ Օզերսայի հետ:

Հանդիպումը կայացել է «ՀԿԹՀ»-ում Թուրքիայի դեսպանատանը, քննարկումներին մասնակցել է նաև դեսպան Յասին Էքրեմ Սերիմը: Հանդիպման օրակարգի, քննարկումների և դրանց արդյունքների մասին որևէ մանրամասնություն Թուրքիայի ԱԳՆ-ն չի տարածել, տեղեկատվական արտահոսք թուրքական մամուլի հասանելի աղբյուրները չեն տվել:

Բաց աղբյուրներից հայտնի է, որ Թուֆան Էրհյուրմանը 2018 թվականի «խորհրդարանական ընտրություններից» հետո երեք այլ ուժերի հետ ձևավորել է կոալիցիա և նշանակվել «վարչապետի» պաշտոնում: Մեկ տարի անց կոալիցիան փլուզվել է, Էրհյուրմանի «կառավարությունը»՝ ցրվել:

Այս առումով խիստ ինտրիգային է, որ Կիպրոսի օկուպացված հատված այցի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը չի հանդիպել «ՀԿԹՀ նախագահ» Էրսեն Թաթարին: Համենայն դեպս, այդ մասին Թուրքիայի ԱԳՆ սոցցանցային գրառումը ոչինչ չի ասում: Արատռոց է նաև, որ Հաքան Ֆիդանը «ՀԿԹՀ նախագահին» ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին, հատկապես նախկին «վարչապետին» հանդիպել է Թուրքիայի դեսպանատանը:

Միջազգային մամուլում անցյալ տարեվերջին տեղեկություն է հայտնվել, որ Կիպորսը «ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ է ներկայացրել»: Թուրքիայի արձագանքն ավանդական էր: «Կիպրոսի հարցի կարգավորման միակ տարբերակը երկու՝ հունական և թուրքական պետությունների ճանաչումն է»:

ՆԱՏՕ-ին Կիպրոսի անդամակցությունը, գուցե, տեսանելի ապագայում իրական չէ, բայց դաշինքի առանձին երկրների հետ Նիկոսիայի ռազմական համագործակցությունը փաստ է, որ կարող է նոր դրսևորումներ ունենալ: Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումը հնարավորություն է ստեղծել, որ եվրոպական ազդեցիկ երկրները Միջերկրականի արևելյան հատվածում տնտեսական, կոմունիկացիոն և անվտանգային համակարգ ձևավորեն:

Այդ նախագծումներում Կիպրոսին կարևոր դերակատարություն է վերապահվում: Անցյալ տարի Էրդողանը երկու անգամ փորձ է կատարել, որպեսզի «ՀԿԹՀ»-ն ճանաչվի Թուրքական պետությունների կազմակերպության անդամ, բայց ֆորմալ որոշում այդպես էլ չի կայացվել: «ՀԿԹՀ»-ն պաշտոնապես չի ճանաչել անգամ Ադրբեջանը, թեև Իլհամ Ալիևը «նախագահական մակարդակով» Բաքվում ընդունել է օկուպացիոն ռեժիմի փաստացի ղեկավար Էրսեն Թաթարին:

Մերձավոր Արևելք-Միջերկրականի արևելյան գոտի տարածաշրջանում նոր իրավիճակի ֆոնին, որտեղ «առաջին ջութակ» է դիտվում Թուրքիան, Անկարան ի՞նչ քննարկումներ է կազմակերպում Էրսեն Թաթարին ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: Կարելի՞ է ենթադրել, որ օկուպացիոն ռեժիմի փաստացի ղեկավարը «հոգնել է միջազգային ճանաչման հասնելու» ձախողված փորձերից և փորձում է կարգավորման այլ տարբերակներ քննարկել:

Հնարավոր է, որ Էրսեն Թաթարը թուրքական աշխարհում մեծ ճանաչում և հեղինակություն չունի, Կիպրոսի օկուպացված հատվածը պետք է ունենա խարիզմատիկ առաջնորդ: Բացառված չէ, որ Թուրքիան Կիպրոսում քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակ ունի, որպեսզի ձախողի Նիկոսիայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմավարական համագործակցությունը, և Էրսեն Թաթարը նման ծանր պատասխանատվություն չի վերցրել: Կիպրոսի օկուպացված հատվածում իշխանափոխությունը Թուրքիայի համար, իհարկե, միայն տեխնիական խնդիր է, բայց հետագա զարգացումները «լեգիտիմությամբ օժտելու» համար ներքին «պահանջվածության» ֆոն է պետք: Ամեն դեպքում, երեւում է, Թուրքիան Կիպրոսի դեմ ինչ-որ ծրագիր է մշակում: Բացառված չէ, որ մոտ ապագայում վերստին սրվեն հույն-թուրքական հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում