Միջազգային շուկայում կաուչուկի 1 տոննայի գինը կտրուկ բարձրացել է՝ 5-6 հզ. դոլարից դառնալով 10 հզ. դոլար: «Առաջին լրատվականի» հետ զրույցում «Նաիրիտի» գիտական կենտրոնի կաուչուկի տեխնոլոգիայի լաբորատորիայի նախկին վարիչ, քիմիկոս Ջիլբերտ Մուրադյանը նշեց, որ գները գնալով ավելի են բարձրանալու, քանի որ պահանջարկը շատ-շատ է. «Ռուսաստանն ավտոարտադրությանը զարկ է տվել: «Նաիրիտը» միակ գործարանն է, որ արտադրում է քլորոպրենային կաուչուկ, առանց որի չեն կարողանում յոլա գնալ: Հիմա սրանց բկին խեղդել են, որ գործարանը աշխատացնեն: Կաուչուկը մեզանից ուզում են, պետք է տանք»:
Սակայն, ըստ Ջ.Մուրադյանի, երբեմնի հսկան այնպիսի պարտքերի տակ է ճկռած, որ վարկավորում գտնելը գրեթե անհնար է: Նրա խոսքով՝ եթե «Նաիրիտը» վերագործակվի, ապա արտադրանք կտա ռուսական ֆիրմաների պատվերով, որոնց հետ պայմանագիր կկնքվի և գները կֆիքսվեն, ու միջազգային շուկայում հումքի գնի բարձրացումը կչեզոքանա:









































