Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Խնդիրն ակադեմիական ազատությունների մեջ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Միչիգանի համալսարանի Մերձավորարևելյան ուսումնասիրությունների ֆակուլտետի հայագիտության ամբիոնի դոկտորանտ Վահե Սահակյանն է:

– Հայաստանի գիտակրթական համակարգը ինչպե՞ս կորակեք: Ի՞նչ մակարդակում է այն այսօր:

– Թերևս նորություն ասած չեմ լինի, եթե փորձեմ ամենաընդհանուր գծերով որակել Հայաստանի գիտակրթական համակարգը որպես կայացող, սակայն ոչ կայացած։ Դժվար է պնդել, թե կայացած ավանդույթներով գիտակրթական համակարգ ունենք, սակայն անժխտելի է նաև այն փաստը, որ սկսնակ վիճակում էլ չենք, և զանազան գիտակրթական միջոցառումների մասնակցելու, դրանցում ընդգրկվելու հնարավորությունները տարեցտարի աճում են։ Թե ինչ մակարդակում է այն այսօր, ավելի դժվար հարց է, քանի որ այս դեպքում, կարծում եմ, ավելի առարկայական կլինի առանձին մասնագիտությունների քննարկումը։ Կրկին ընդհանուր առմամբ, բնագիտության, ճշգրիտ գիտությունների գծով թերևս մեր գիտակրթական համակարգը պահպանել է որոշակի մակարդակ։ Այս փաստարկի օգտին խոսում է այն հանգամանքը, որ արտասահմանյան բուհերում սովորող հայ երիտասարդների ճնշող մեծամասնությունը, ովքեր իհարկե կարճաժամկետ փոխանակման ծրագրերով չեն մեկնում, հիմնականում ներկայացնում են ճշգրիտ գիտությունների կամ բնագիտության ասպարեզները։ Հակառակ դրան` հասարակագիտության և որոշ չափով հումանիտար գիտությունների առումով, կարծում եմ, դեռևս չենք ապահովել բավականին մակարդակ, որպեսզի մեր գիտնականները, մեր ուսանողները հնարավորություն ունենան մրցունակ լինել արտասահմանյան գիտական շրջանակներում։

– Տարիների ընթացքում ի՞նչ առաջընթացներ կարող եք մատնանշել, որ կատարվել են այս ոլորտում: Արդյոք ճի՞շտ ուղղությամբ են դրանք ընթացել:

– Բնականաբար, ամենամեծ առաջընթացը համարում եմ Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացին անդամագրվելը, ինչի պատճառով Հայաստանի կարծեմ բոլոր բուհերում ընթացան մի շարք բարեփոխումներ՝ բակալավրիատ-մագիստրատուրա համակարգի, կրեդիտային համակարգի ներդրում կամ ընտրական առարկաներ և այլն։ Սակայն թերևս ցավով պետք է նշել, որ բովանդակային առումով, կրթության որակի բարձրացմանը միտված ծրագրեր դեռևս չեն իրականացվել կամ իրականացվում, իսկ եթե իրականացվել և իրականացվում են, արդյունավետ չեն։ Իհարկե, դրանում մեղադրել միայն գիտակրթական համակարգը՝ սխալ կլինի։

Ցանկացած սոցիոլոգիայի դասագիրք բացելով՝ կարելի է տեսնել, որ սոցիոլոգները վաղուց են եկել այն համոզման, որ հասարակության մեջ բոլոր համակարգերը գտնվում են խիստ փոխկապվածության և փոխկախվածության մեջ։ Անհնար է ունենալ անկատար տնտեսական, քաղաքական համակարգ և ունենալ կատարյալ կրթական համակարգ։ Նմանապես անհնար է ունենալ անկատար կրթական համակարգ և ունենալ կատարյալ տնտեսական, քաղաքական համակարգ։ Ասելիքս այն չէ, որ անհնար է բարելավել մեր գիտակրթական համակարգը բովանդակային և կրթության որակի առումով։ Սակայն դա անել մեկուսացված, առանց հասարակության մեջ ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական գերխնդիրները լուծելու, դժվար է պատկերացնել։

Ընթերցողները թերևս ընդվզեն, թե էլի հարցը քաղաքականացվեց։ Այո, ինքս էլ դեմ եմ ցանկացած հարցի քաղաքականացմանը։ Բայց, հարգելիներս, եթե Հայաստանի բոլոր բուհերը այս կամ այն կերպ քաղաքականացված են, ինչպե՞ս կարելի է քննարկել գիտակրթական համակարգի առաջնթացի հնարավորությունները՝ առանց նշելու, որ դրանց քաղաքականացված լինելն է հենց արդյունավետ զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը։ Ինչպե՞ս եք, օրինակ, պատկերացնում ակադեմիական ազատություն (որը գիտնականի, հատկապես հասարակագետի թերևս ամենաառաջնային արժեքը պետք է լինի) որևէ մի ուսումնական հաստատությունում, որի խորհրդի նախագահը միաժամանակ կարևորագույն քաղաքական պաշտոն է զբաղեցնում կառավարությունում կամ Ազգային ժողովում, որի ռեկտոր/տնօրենը կուսակցական է և ներկայացնում է այդ կուսակցությունն իր ղեկավարած հաստատությունում, ու որի ղեկավարությունը շատ դեպքերում նույնպես ներկայացնում ու պաշտպանում է նույն կուսակցությունն ու դրա գաղափարախոսությունը։

Ինչ-որ ստալինյան «ձևով՝ ազգային, բովանդակությամբ՝ սոցիալիստ» մի բան է հիշեցնում սա, որ հիմա դարձել է «ձևով՝ միջազգային, բովանդակությամբ՝ կուսակցական/ազգային» մի բան։ Ուստի, Հայաստանի գիտակրթական համակարգի զարգացման կարևորագույն գրավականը այդ համակարգի բոլոր հաստատությունների ադմինիստրատիվ կառույցի շուտափույթ ապակուսակցականացումն ու ապաքաղաքականացումն է։ Հակառակ դեպքում, ինչքան էլ ձևական բարեփոխումներ կատարվեն, ինչքան էլ հինգ տարին փոխարինվի չորս պլյուս երկուսով, ասպիրանտուրան PhD-ով կամ ժամաքանակը կրեդիտներով, միևնույն է, բովանդակային առումով դոփելու ենք տեղում, եթե չարձանագրենք հետընթաց։

– Ունե՞նք արդյոք խորհրդային ժամանակաշրջանի ժառանգություն այսօրվա մեր գիտակրթական համակարգում:

– Իհարկե ունենք այդ ժառանգությունը։ Այն, որ բնագիտության ու ճշգրիտ գիտությունների բնագավառներում պահպանել ենք որոշակի մրցունակություն, դա հենց խորհրդային ժառանգության դրական դրսևորումներից է անշուշտ, քանի որ այդ հասարակությունը խթանում էր այդ գիտությունները։ Եվ իհարկե, հակառակն էլ կար, որ հասարակական գիտությունները խստորեն սահմանափակված էին պատմական ու դիալեկտիկական մատերալիզմի տեսաբանությամբ ու մարքսիզմ-լենինիզմի դոգմաներով, ինչն էլ պայմանավորել էր դրանց մեկուսացումը համաշխարհային զարգացումներից։

Այդ նույն ժառանգությունն է պատճառներից մեկը, որ կուսակցությունները շարունակում են մնալ բուհական կյանքի բաղկացուցիչ մասը, որոնք ակտիվանում են ժամանակ առ ժամական երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացների, ինչպես նաև համալսարանների ռեկտորների ընտրության ժամանակաշրջաններում։ Նրանք, ովքեր հաճախել են խորհրդային դպրոց կամ համալսարան, հիշում են անշուշտ, որ դպրոցական ու բուհական վարչարարությանը զուգահեռ գործում էր կուսակցական ղեկավարությունն ու կառույցը՝ բոլորին ընդգրկելով կուսակցական գործունեության մեջ։ Արդյոք ներկայիս բուհերը սա՞ չեն հիշեցնում։ Ցանկացած բուհ ունի իր ղեկավարությունը, որին զուգահեռ գործում են համապատասխան հստակ կուսակցական կողմնորոշում ունեցող մարմիններ։ Կարո՞ղ եք, օրինակ, հիշել որևէ մի ուսանողական խորհուրդ որևէ մի բուհում, որը չունի ոչ մի կուսակցական-քաղաքական կողմնորոշում կամ քաղաքականապես չեզոք է։

Եթե կա այդպիսի բուհ, և եթե կատարեք հետազոտություն, ապա կտեսնեք, որ մի շարք չափանիշներով այդ բուհի տված կրթության որակն ավելի բարձր է, բուհի ուսանողներն ու առհասարակ աշխատողներն ավելի գոհ են, քան մյուս բուհերը, որոնցում ուսխորհուրդները շարունակում են օգտագործվել որպես քաղաքական-կուսակցական նպատակների իրացման գործիքներ։ Ասելիքս ամենևին այն չէ, որ ուսանողությունը պետք է քաղաքականապես չեզոք լինի, քավ լիցի։ Ասելիքս այն է, որ բուհը որպես կառույց, չպետք է որևէ կուսակցականություն քարոզի և պարտադրի ուղղակի թե անուղղակի միջոցներով, ինչպես տեղի ունեցավ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ և հետո, և հնարավորություն ստեղծի թե՛ ուսանողների և թե՛ աշխատակիցների համար ազատ քաղաքական կողմնորոշումներ ունենալու և դրանք ազատորեն արտահայտելու։

– Գիտության ու կրթության զարգացմանը նպաստող ի՞նչ միջոցներ եք տեսնում, որ կիրառելի են Հայաստանի համար:

– Բացի վերը նշված բուհերի ապակուսակցականացումից և ապաքաղաքականացումից, կարծում եմ՝ Հայաստանի գիտության ու կրթության համակարգերը պետք է հնարավորինս արագորեն ինտեգրվեն միջազգային գիտակրթական գործընթացներում ոչ միայն ձևականորեն, ինչպես անդամակցությունն է Բոլոնիայի գործընթացին, այլ նաև խիստ բովանդակային առումով, այն է՝ գիտնականների, ուսանողների փոխանակումներ, կարևորագույն գիտական ամսագրերի բաժանորդագրություններ, կարևորագույն համաշխարհային գիտաժողովների հյուրընկալում, որոնք կխթանեն բովանդակային փոփոխություններն ու կնպաստեն որակի բարձրացմանը։ Բնական է, որ առաջին նախապայմանն այդ հարցում լեզուների իմացությունն է։ Որևէ օտար լեզվի գերազանց իմացությունը պետք է լինի բուհերում սովորելու կարևորագույն պայմաններից մեկը։ Ճիշտ է, այսօր որոշ մասնագիտությունների գծով օտար լեզվի քննությունը պարտադիր է, բայց դասավանդման մի քանի տարվա փորձառությունով կարող եմ հաստատել, որ, օրինակ, անգլերեն լեզու հանձնած ուսանողների 99%-ը չի կարողանում կարդալ ու հասկանալ անգլերենով գրված ներածական պարզ դասագրքեր։

Դրան զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև հետևյալ փոփոխությունները։ Նախ, համալսարանի դասախոսների աշխատավարձերի բարձրացում առնվազն վեցից տասն անգամ։ Գիտեք, պարադոքսալ մի բան է ստացվել Հայաստանում այս առումով։ Եթե համեմատենք ապրանքների և ծառայությունների գները Հայաստանում, դրանք մեծիմասամբ չեն զիջում միջազգային շուկայի գներին. բնակարանի գները, սպառողական ապրանքների գները, ծառայությունների գները և այլն։ Սակայն եթե համեմատենք, օրինակ, բուհերի դասախոսների աշխատավարձերը, ապա ծիծաղելի մի բան է ստացվում։ ԱՄՆ-ում, օրինակ, դոցենտի միջին աշխատավարձը տատանվում է տարեկան 60-ից 80 հազար դոլարի սահմաններում, իսկ մեզ մոտ ինչքա՞ն է, տարեկան 6-8 հազար դոլա՞ր։ Ինչու եմ համեմատում ԱՄՆ-ի հետ, որովհետև, ինչպես նշեցի, սպառողական ապրանքների գների տեսակետից բավականին մոտեցել ենք ԱՄՆ շուկայի գներին, սակայն դասախոսների աշխատավարձը առնվազն տասն անգամ զիջում է ԱՄՆ դասախոսների աշխատավարձերին։ Զարմանալի չէ, որ այս պայմաններում Հայաստանում դասախոսը վերաբերվում է համալսարանական աշխատանքին որպես երկրորդական, միաժամանակ ունենալով ավելի լավ վարձատրվող, հետևաբար՝ առաջնային, կարևոր այլ աշխատանք։ Բնականաբար դրանից կրկին տուժում է կրթությունը և կրթության որակը։

Այսինքն՝ այս երկու խնդիրների լուծումը՝ ապակուսակցականացում, ապաքաղաքականացում և աշխատավարձերի բարձրացում, զգալիորեն կնպաստեն գիտության ու կրթության զարգացմանը։ Նախ՝ այդ համակարգը կազատվի հնարավոր սահմանափակումներից և սահմանափակիչներից, և երկրորդ՝ համակարգը կդառնա ավելի գրավիչ արտասահմանյան բուհերն ավարտած բազմաթիվ հայ երիտասարդների համար, ինչը կմեծացնի մրցակցությունը համակարգի ներսում և հետևաբար կխթանի կրթության որակի բարձրացմանը։ Հավատացեք, որ արտասահմանյան բուհեր ավարտած բազմաթիվ հայաստանցիներ պատրաստ են վերադառնալ հայրենիք և ներդնել իրենց ստացած գիտելիքները հայրենի բուհերում, եթե հավատացած լինեն, որ կարող են ապահովված լինել, կարող են իրենց աշխատավարձով բնակարան գնել, ու ստիպված չեն լինելու աշխատել մի քանի տեղ և ծառայել նեղ կուսակցական շահերի։

– Որքանո՞վ է, ըստ Ձեզ, հնարավոր սփյուռքի մասնակցությունը այս գործընթացներին: Եվ ի՞նչ ձևաչափերով:

– Սփյուռքը մեծ ռեսուրս է, որի հետ, կարծում եմ, դեռ չենք սովորել աշխատել։ Սփյուռքը, նախևառաջ, մեկ ամբողջականություն չի ներկայացնում և երբևէ չի ներկայացնելու։ Սփյուռքը խիստ բազմազան է, ուստի սփյուռքի մասնակցությունն այդ գործընթացներին կարող է լինել բազմաչափ, բազմամակարդակ, և բազմաինստիտուցիոնալ։ Հետևաբար ձևաչափերի մասին չէ, որ կուզեի խոսել, այլ ավելի շուտ թերևս սփյուռքի ռեսուրսներն օգտագործելու, դրանք ակտիվացնելու հնարավորությունների մասին։

Վերջերս, մի երկու տարի առաջ, մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան հայագետ-պատմաբանների դեմ Հայաստանից, որ նրանց մեծ մասը դավաճաններ են, խեղաթյուրում են հայոց պատմությունը, ինչ-որ ամերիկյան-թուրքական գործակալներ են և այլն, և այլն։ Մի կողմ թողնելով, թե ով է ճիշտ, ով է սխալ հարցը, ինձ ուղղակի ապշեցրել էր հենց երևույթը։ Եթե մարդիկ պնդում են, թե թոթափել են խորհրդային ժառանգությունը, եթե մարդիկ պնդում են, թե իրենք գիտնականներ, պատմաբաններ, լեզվաբաններ և այլ մասնագետներ են, ապա ինչպես կարող է, օրինակ, որևէ մեկը բացատրել այն պնդումը, որ Մովսես Խորենացու 5-րդ դարի պատմիչ լինել-չլինելու խնդիրը «ազգային անվտանգության» հարց է (ինչպես մի անգամ նշեց Հայաստանում հայտնի պատմաբաններից մեկը), և դրանից հետևեցնել, որ նրանք ովքեր պնդում են, որ Խորենացին 7-րդ կամ 9-րդ դարի պատմիչ է, դավաճաններ են և պատմությունը խեղաթյուրողներ։ Ապշեցուցիչն այն չէ, թե իրականում որ դարի պատմիչ է Խորենացին, այլ այն, որ այդ հարցը գիտական ու պատմագրական տիրույթից տեղափոխվում է քաղաքական տիրույթ և քաղաքականացվում (կրկին ու կրկին ոչ իմ կողմից)։ Առողջ, բանական, գիտական բանավեճի փոխարեն, հարցը վերածվում է անառողջ, ապակառուցողական, ապագիտական վեճի, ինչի արդյունքում, փոխանակ օգտագործելու ընձեռված հնարավորությունը, փակում ենք դռները միմյանց առջև։

Եթե Խորենացու այս կամ այն դարին պատկանելու հանգամանքը մեզ համար «ազգային անվտանգության» հարց կարող է համարվել, ապա էլ ինչո՞ւ ենք նեղանում թուրքերից, որ Ցեղասպանության լինել-չլինելու հարցն են դարձրել ազգային անվտանգության հարց ու չեն հանդուրժում այդ հարցի որևէ քննարկում։ Ո՞րն է այս դեպքում մեր տարբերությունը մեր հարևաններից։ Կրկին ու կրկին հարցը հենց ակադեմիական ազատություններն են։ Խնդիրն ամենևին այն չէ, որ պետք է անքննադատաբար ընդունենք սփյուռքում ստեղծված տեսակետները։ Սակայն դրանք պետք է քննարկվեն, քննադատվեն և լուծվեն միայն գիտական տիրույթում՝ առանց անձնավորելու և քաղաքականացնելու խնդիրները։ Արդեն երեք տարի է` զբաղվում եմ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ուսումնասիրությամբ, ու մինչ օրս, ցավոք, բացի նման հայհոյախոսություններից, այս ոլորտում որևէ կառուցողական հարաբերություն Հայաստանի և սփյուռքի միջև չեմ տեսել։

Իհարկե սփյուռքի ռեսուրսները կարելի է օգտագործել մի քանի մակարդակներում։ Առաջին՝ սփյուռքը կարող է ակտիվացվել տարբեր գիտակրթական ծրագրերում ֆինանսական ներդրումներ կատարելու առումով։ Երկրորդ՝ կարելի է ստեղծել Հայաստան-սփյուռք փորձագիտական տարբեր խմբեր (որ կարծեմ թե կան մի քանի այլ ոլորտներում), որոնք պարբերաբար կքննարկեն այս կամ այն գիտակրթական ոլորտի հիմնախնդիրները, առաջընթացները, համաշխարհային զարգացումները և կմշակեն համապատասխան ծրագրեր այդ զարգացումներին համապատասխան արձագանքելու ուղղությամբ։ Երրորդ և թերևս ամենակարևորը՝ Հայաստանի բուհական համակարգը պետք է գրավիչ դարձնել սփյուռքի մասնագետների համար և խթանել նրանց մասնակցությունը Հայաստանի գիտակրթական կյանքին։ Միայն նմանատիպ միջոցառումների ակտիվացումով կարելի է ազատվել գիտական մեկուսացվածությունից, որն այսօր Հայաստանի գիտության վիճակն է, և աստիճանաբար ինտեգրվել համաշխարհային գիտության զարգացումներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում