Saturday, 18 07 2026
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել

Ո՞ւմ է խանգարում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Tengrinews –ը թարգմանաբար ներկայացրել է «Ana tili» («Մայրենի լեզու») թերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ծավալուն հարցազրույցը, որից, երևի, արժե առանձնացնել երկու կարևոր հարցադրման մեկնաբանություն-պատասխանը: Հարցին՝ ո՞րն էր Ղազախստանի ներքաղաքական ճգնաժամի և զանգվածային անկարգությունների պատճառը, Տոկաևը պատասխանել է, որ այդ իրադարձություններին նախորդել է իշխանության վերադառնալու մտադրության մասին նախկին նախագահ Նազարբաևի հայտարարությունը:

Նա խոստովանել է, որ օրենքով ունենալով «Ելբասիի» (ազգի առաջնորդի) կարգավիճակ և զբաղեցնելով Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, Նուրսուլթան Նազարբաևը փաստացի երկիշխանություն էր հաստատել: Տոկաևը հիշել է, որ այս փուլում պետական պաշտոնյաները և քաղաքական գործիչները կատակում էին, որ Նազարբաևը ոչ թե թողել է պաշտոնը, այլ ունեցել է առաջխաղացում, քանի որ նրան է ենթարկվում նաև նախագահը:

Ի՞նչ քայլերի է Տոկաևը դիմել, որ Նազարբաևը գործի է դրել իշխանությունը պահելու վերջին հնարավորությունը և նախկին ուժայինների և կլանային օլիգարխիայի միջոցով փորձել է պետական հեղաշրջում իրականացնել, այդ մասին Ղազախստանի նախագահը ոչինչ չի ասում: Նա միայն հերքում է այն տպավորությունը, որ ինքը լինելով պրոֆեսիոնալ դիվանագետ՝ ավելի շատ արտաքին քաղաքական գործիչ է, ներքին կյանքի նրբություններին չի տիրապետում:

Տոկաևի այս դիտարկումը, կարծես, հասցեագրված է արտաքին շահագրգիռ ուժերին, առաջին հերթին՝ Ռուսաստանի իշխանություններին կամ առնվազն քաղաքական վերնախավի մի թեւին, որովհետև նա իրեն ներքին իրավիճակին լիովին տիրապետող է գնահատում այն հարցի պատասխանի համատեքստում, թե ի՞նչ կարծիքի է անցյալ տարեվերջին Մոսկվայում կայացած Պուտին-Նազարբաև հանդիպման մասին:

Ղազախստանի նախագահն ասում է, որ դա անցած տարվա Պուտին-Նազարբաև երկրորդ հանդիպումն է, առաջինի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Նա այդպիսով , կարծես, հասկացնում է, որ տեղյակ է նախկին նախագահի բոլոր քայլերին: Տոկաևն, իհարկե, պատշաճության սահմանը չի անցնում, ավելացնում է, որ Նազարբաևի կյանքի մեծ մասը կապված է Մոսկվայի հետ, որտեղ նա բազմաթիվ գործուղումների է եղել սկսած խորհրդային Ղազախստանի նախարարների խորհրդի նախագահ պաշտոնավարելու տարիներից , իսկ Պուտինի հետ «նրանք անձնական մտերիմներ են»:

Տոկաևի հարցազրույցն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև Պուտին-Նազարբաև հանդիպումների մասին նրա մեկնաբանությանը հաջորդում է հարց, թե ճի՞շտ են, արդյոք, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, որ մտադիր է զբաղցենե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուստի Ղազախստանին սպասում են նախագահական արտահերթ ընտրություններ,- ինչին հետևում է պատասխան, որ ինքը ժամանակին գլխավորել է ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակը՝ որպես կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ, իսկ Ղազախստանի ապագան երաշխավորելու ծրագրերը պետք է ավարտին հասցնի:

Նազարբաևի պաշտոնաթողությունից հետո Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններում «քիմիա» ակնհայտ դեֆիցիտ կա, ռուսաստանյան մամուլը Տոկաևին հաճախ է բավական թափանցիկ քննադատության ենթարկում: Բացառված չէ, որ նախկին նախագահ Նազարբաևը Վլադիմիր Պուտինի հետ քննարկում է Ղազապստանի ներքին կյանքին առնչվող հարցեր:

Տոկաևը, կարծես, խնդիրներ ունի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կամ «թուրքական աշխարհի» հետ: Կենտրոնական Ասիան «միասնական անվտանգության տարածաշրջանի» վերածելու նրա նախաձեռնությունն ակնհայտորեն չի ներգրվում «թուրանական բանակի» էրդողանական պատկերացումներին: Բայց Տոկաևից Պուտինի և Էրդողանի դժգոհությունը բավարա՞ր է, որպեսզի եկող տարի նա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար կարգվի, իսկ Ղազախստանում նոր նախագահ ընտրվի: Չպետք է ուշադրությունից դուրս թողնել, որ քաղաքական եվրասիականության առաջին գաղափարախոսը Նուրսուլթան Նազարբաևն է: Աշխարհաքաղաքական այդ նախագիծը ներկայումս ճգնաժամ է ապրում: Ռուսաստանցի գրեթե բոլոր վերլուծաբանները համարում են, որ Ուկրաինայում հաղթանակն աշխարհաքաղաքական կարևորություն չի ունենա, եթե Ռուսաստանը դրա փոխարեն կորցնի Կենտրոնական Ասիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում