Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը Բաքվում ընդունել է սենատոր Ջոզեֆ Սիմիտիանի գլխավորած ամերիկյան պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ Խալաֆովը Հայաստանի քաղաքականությունը որակել է որպես «ագրեսիվ»՝ ընդգծելով, որ դա տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման «գլխավոր խոչընդոտն» է.
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղ ճանապարհով «ադրբեջանական օկուպացված» տարածքների ազատմանը և քաղաքական կամք ու վճռականություն ցուցաբերելուն, որով և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «դատապարտել» է ձախողման։
Հայաստանը սովորաբար տարածքային հավակնություններ է «ներկայացնում» հարևան երկրներին, և նրա «ագրեսիվ» քաղաքականությունը հանգեցնում է տարածաշրջանային նախագծերից նրա մեկուսացմանը»:









































