Այս գիշեր հերթական կողոպուտն է գրանցվել Երևանում: Կողոպտել են գործարար Սասուն Առաքելյանի առանձնատունը, նախնական տեղեկություններով, մեկ մարդ է եղել, ով նկատելով տանտիրուհուն, արագ հեռացել է առանձնատնից՝ իր հետ տանելով գողոնը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Առաջին լրատվականի» հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 4:50-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը բացելու միջոցով մուտք են գործել «Նոյ» թաղամասի տներից մեկը, գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր, սակայն նկատելով տանտիրուհուն, փախուստի են դիմել` իրենց հետ տանելով ոսկյա զարդերը:








































