ԱՄՆ-ում Southwest Airlines ինքնաթիռում իսկական սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ բորտուղեկցորդուհիներից մեկը փորձել է դուրս հրավիրել միասեռական կողմնորոշմամբ դերասանուհի Լեյշեյ Հեյլիին: Ընկերության աշխատակցուհու և որոշ ուղևորների կարծիքով` Հեյլին բավական անկաշկանդ իր զգացմունքներն է արտահայտել ընկերուհու` մոդելավորող Նինա Գարդունոյի նկատմամբ: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել` զույգին անմիջապես դուրս են հրավիրել այնտեղից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Իր միկրոբլոգում Հեյլին գրել է, որ իրեն և Նինային, որի հետ ապրում է 2006 թվից, խմբի ուղեկցությամբ դուրս են բերել ինքնաթիռից` պարզելու, թե ինչու են իրենք իրենց այդպես պահել` համբուրվել: Դերասանուհին անընդունելի է համարել նման խտրական վերաբերմունքը և պահանջել է, որպեսզի իրենցից ներողություն խնդրեն ու վերադարձնեն տոմսերի համար վճարված գումարը: «Ես այլևս երբեք այդ ավիաընկերության ինքնաթիռներով չեմ թռչելու»,- ասել է Հեյլին:









































