Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության «ռեբուսը»

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ Եվրոպական միացյալ ուժերի շտաբի պետի տեղակալի հետ: Ըստ հաղորդագրության, քննարկվել է ՆԱՏՕ-Ադրբեջան գործակցությունը: Առաջին հայացքից կարող է թվալ աշխատանքային դրվագ, սակայն հատկանշական է, որ այն հաջորդում է Իլհամ Ալիևի հարցազրույցին, որ նա տվել էր Ռուսաստանի պետական հեռուստաալիքին: Ալիևը դրանում խոսել էր նաև այն մասին, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը, որ դիտարկում է հայ-ադրբեջանական սահմանը, փաստորեն վերածվել է ՆԱՏՕ առաքելության:

Ընդ որում, Ալիևի «փաստարկն» այն է, որ դրա մեր ներառվել է նաև Կանադայի ներկայացուցիչը: ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներկայացուցիչներ են ունեցել ԵՄ երկրներ, որոնք ՆԱՏՕ անդամ են, բայց Ադրբեջանը իր «գնահատականի» հիմք է դարձնում Կանադայի մեկ ներկայացուցչի ներգրավումը: Այսինքն, ակնառու է, որ տվյալ պարագայում Ալիևը օգտագործում է ԵՄ ոչ անդամ երկրի հանգամանքը, հայտարարելու համար, որ դե ֆակտո արդեն ՆԱՏՕ առաքելություն է:

Սա իհարկե միամտություն չէ, այլ թերևս ավելի հեռուն տանող հաշվարկի մաս: Դրա համար արժե փոքր-ինչ հետ գնալ և հիշել, որ մոտ երկու ամիս առաջ Ադրբեջանը Բաքվում ընդունելով ՆԱՏՕ պատվիրակությանը՝ միջազգային ռազմական շտաբի պետի գլխավորությամբ, այդ պատվիրակության առաջ բարձրացրել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հարցը, հայտարարելով, որ դրանում օրինակ Ֆրանսիայի ներկայացուցիչների առկայությունը վստահություն չի ներշնչում Ադրբեջանին: Բաքուն այդօրինակ հարցերը երբեք չի բարձրաձայնում պատահական, հենց այնպես:

Ադրբեջանն ըստ ամենայնի ՆԱՏՕ-ի հետ քննարկում է ԵՄ դիտորդական առաքելության կազմում Թուրքիայի ներկայացուցիչների ընդգրկման «գաղափարը», որն էլ թերևս կդարձնի ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը երկարաձգելու հարցում Բրյուսելի հետ քննարկումների առարկա: Ադրբեջանը այժմ հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին չպետք է լինի երրորդ կողմի ներկայություն: Ըստ ամենայնի, Թուրքիայի ներկայացուցիչների ընդգրկման հարցը Բաքուն կդիտարկի որպես «կոմպրոմիս»:

Ավելորդ է ասել, որ Թուրքիան բնականաբար ոչ միայն դեմ չի լինի դրան, այլ թերևս հենց Անկարայի հետ է մշակվել այդ հավանական մտադրությունը: Իսկ այդ հեռանկարը կարո՞ղ է լինել նաև Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների քննարկումների թեմա, որոնք վերջին ամսվա ընթացքում, ըստ էության, հաղորդակցվում են արդեն երկրորդ անգամ: Նոյեմբերի 7-ին տեղի էր ունեցել նրանց հանդիպումը Բուդապեշտում, իսկ նախօրեին՝ նրանց հեռախոսազրույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում