Friday, 03 07 2026
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է Ադրբեջանի սահմաններին․ Ալիևի փորձությունը

Նոյեմբերի լույս 30-ի գիշերն ուկրաինական անօդաչուները գրոհել են Դաղստանի ինքնավար հանրապետության Կասպիյս քաղաքը։ Այդ մասին թելեգրամյան գրառում է կատարել ինքնավարության ղեկավար Սերգեյ Մելիկովը։ «Նախնական տեղեկություններով՝ փորձ է արվել ԱԹՍ-ով գրոհել Կասպիյսկի օբյեկտները։ Այս պահի դրությամբ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություն չկա», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ գրել է Մելիկովը։

Լրատվամիջոցն իր կողմից հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Մախաչկալայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքներ սպասարկել։ Ըստ ՏԱՍՍի-ի՝ Ուկրաինայի զինված ուժերը «մշտապես փորձում են ԱԹՍ-ի միջոցով Դաղստանում օբյեկտներ գրոհել»։

Իրականում ի՞նչ է կատարվել Դաղստանի Կասպիյս քաղաքում՝ հայտնի չէ։ Թերևս, ավելի ուշ ուկրաինական կողմը որոշ տեղեկություններ կտարածի։ Բոլոր դեպքերում Դաղստանի ղեկավարի գրառումից կարելի է ենթադրել, որ ուկրաինական անօդաչուների գրոհը լիովին անհաջող չի եղել, այլապես նա վստահաբար կասեր, որ հարձակման հետևանքով ավերածություններ և զոհեր չկան։

Դաղստանի Կասպիյս քաղաքը ՌԴ Ռազմածովային ուժերի Կասպից նավատորմիղի գլխավոր հենակայանն է՝ հրամանատարական կետով և կառավարման ու կապի կենտրոնով հանդերձ։ Նախկինում Կասպից նավատորմիղի հենակայանը գտնվել է Աստրախանում։ Կասպիյսկ տեղափոխվելու որոշումն ընդունվել է մի քանի տարի առաջ։ Այդ առթիվ ադրբեջանցի ռազմական փորձագետները տագնապ են հայտնել, երբ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը Սիրիայի ուղղությամբ «Կալիբր» հրթիռներ է արձակում Կասպիյսկից։

Վերջին շրջանում տեղեկություն է տարածվել, որ ՌԴ ՌԾՈՒ Սեւծովյան նավատորմի մի քանի ռազմանավեր վերաբազավորվել են Կասպիյսկում, որպեսզի ապահովագրվեն ուկրաինական հարձակումներից։ Երևում է, Կասպիյսկը նույնպես կատարյալ ապահովություն չի երաշխավորում։

Ուշագրավ է մամուլի տեղեկությունը, որ Ուկրաիանայի Դնեպր քաղաքում «Յուժմաշ» արտադրական միավորումը խոցած «Օրեշնիկ» հրթիռներն արձակվել են Աստրախանի մարզից, ամենայն հավանականությամբ՝ «Կապուստին Յար» փորձակայանից։ Եթե Ուկրաինան նոյեմբերի լույս 30-ի գիշերը «վրեժխնդրության ակցիա» է իրականացրել, ապա ինչու՞ թիրախավորել է Կասպիյսկը, ոչ թե՝ Աստրախանը կամ հենց «Կապուստին Յար» փորձակայանը։

Կասպիյսկը գտնվում է Դաղստանի հարավում, սահմանակից է Ադրբեջանին։ Սեպտեմբերին ՌԴ ՌԾՈՒ Կասպից նավատորմիղի երկու ռազմանավ «հարգանքի այց է կատարել» Բաքու։ Բոլորովին վերջերս Ադրբեջանի և Իրանի ռազմա-ծովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել։ Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահի օգնական, ԱԽ նախկին քարտուղար Պատրուշեւը, որ գլխավորում է ՌԴ Ծովային կոլեգիան, Աստրախանում խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում շոշափվել է Կասպից ավազանում անվտանգության ընդհանուր հայեցակարգ ունենալու հարցը։

Եթե ուկրաինական անօդաչուները «հասել են» Կասպիյսկ, ուրեմն ռուս-ուկրաինական պատերազմի ռազմավարական դիմակայության գիծը հասնում է Ադրբեջանի հյուսիսային սահմաններին։ Ռուսաստանի համար բարդ սցենարի դեպքում կարող է ծագել ռազմանավերն ավելի հարավ՝ Ադրբեջանի ջրային տարածք, տեղափոխելու, վերաբազավորվելու կամ Կասպից ավազանի ադրբեջանական հատվածից Ուկրաինայի դեմ բալիստիկ հրթիռներ կիրառելու անհրաժեշտություն։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում տեխնոլոգիական բոլոր նորությունները գործի են դրվել։ Վլադիմիր Պուտինի ներկայացմամբ՝ Ռուսաստանի զինանոցում կան ոչ միջուկային սպառազինություններ, որ դեռևս չեն կիրառվել։ Նման հրթիռներ Կասպիյսկում կա՞ն, Ուկրաինան թիրախներ խոցե՞լ է։ Ադրբեջանի ջրային սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա ծավալվող «դրաման» ի՞նչ ազդեցություն է թողնում Իլհամ Ալիևի վրա։ Եթե նա տրվի Պուտինի փորձությանը, Ուկրաինան Բաքվի ծովախորշը կթիրախավորի՞։ BP-ն կարտոնի՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում