Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ի՞նչ են քննարկել Հայաստանի ու ԱՄՆ դեսպանները

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Վաշինգտոնում դեսպաննության շենքում տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Մակունցի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ: Ըստ տեղեկության՝ քննարկվել է հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ու հարաբերությունների հիմնական ուղղությունների զարգացման ընթացքը: Դրանք, անշուշտ, կարևոր հարցեր են, բայց այդ առումով ի՞նչ քննարկելու բան ունեն դեսպանները, որոնցից մեկը պետք է Հայաստանի շահերը ներկայացնի ԱՄՆ-ում, իսկ մյուսը՝ ԱՄՆ շահերը Հայաստանում:

Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը՝ Հայաստանի՞, թե՞ Միացյալ Նահանգների դեսպանի: ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարի հարցը, իհարկե, արդիական է: Անշուշտ, ԱՄՆ զգալիորեն ինստիտուցիոնալ հիշողությամբ ամուր պետություն է, հետևաբար, նախագահների ու վարչակազմերի փոփոխությունը չի առաջացնում ինստիտուցիոնալ «ամնեզիա», սակայն մարտավարական փոփոխությունները, որ լինում են անխուսափելի, առավել համեստ կշռով ու մասշտաբով պետությունների համար կարող են ունենալ շատ ավելի զգալի ազդեցություն: ԱՄՆ մարտավարության մասշտաբը աշխարհի տասնյակ և գուցե հարյուրավոր պետությունների համար կարող է լինել ընդհուպ ռազմավարականի ձգող մասշտաբ:

Իսկ այն, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կիրականացնի մարտավարական փոփոխություններ, կասկածից վեր է: Ընդ որում՝ 0այստեղ լոկ քաղաքական պատկերացումների կամ առաջնահերթությունների հարց չէ, որ կարող են փոխվել դեմոկրատական և հանրապետական վարչակազմերի փոփոխությամբ: Դոնալդ Թրամփը, կարծես թե, էական ուշադրության է արժանացնելու ԱՄՆ պետական ծախսերը, ինչի համար ստեղծում է հատուկ գործակալություն, որը կղեկավարեն գործարարներ Իլոն Մասկն ու Վիվեկ Ռամասվամին: Իլոն Մասկը արդեն իսկ հայտարարել է, որ ԱՄՆ պետք է արտաքին դաշտում էապես կրճատի ոչ կառավարաման մեխանիզմների ֆինանսավորումը, այդ մեխանիզմներին պետական փողերի հատկացումը:

Իսկ հայ-ամերիկյան հարաբերության տիրույթում այդ բաղադրիչն ունի շոշափելի ներկայացվածություն: Ավելին, խոշոր հաշվով հենց այդ մեխանիզմն է եղել հայ-ամերիկյան փոխհարաբերության հիմնարար բաղադրիչը, նույնիսկ՝ ինչ-որ իմաստով առանցքը: Իսկ այն կարող է փաստորեն ենթարկվել օպտիմալացման: Սա թերևս նշանակում է, որ լայն իմաստով օպտիմալացման կարիք կա հայ-ամերիկյան հարաբերության կառուցվածքի համատեքստում: Այստեղ պետք է թերևս էապես բարձրացնել անմիջական միջպետական խողովակների հաղորդակցությունն ու դերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում