Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

ԵՏՄ գագաթնաժողովն ու Հայաստանի անբասիր «քեյսը»

ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ Երևանի խնդրանքով ԵՏՄ Խորհրդի տարեվերջյան նիստը կկայանա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում: Նա հայտնել է, որ նիստը կնախագահի Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը ԵՏՄ նախագահող երկիրն է, բայց արդեն երկրորդ գագաթնաժողովը տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում:

Մայիսին էլ Հայաստանը համաձայնել էր ԵՏՄ հոբելյանի՝ տասնամյակի առիթով գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնելուն: Թերևս, անկասկած է, որ հարցը Պուտինն է և Հռոմի ստատուտը: Եթե ՌԴ նախագահ Պուտինն այցելի Հայաստան, ապա առաջանալու է նրա ձերբակալության հարց: Սա հայտնի է: Անկասկած ողջախոհության սահմանից դուրս կլինի պատկերացնելը, որ Պուտինը Հայաստանում կձերբակալվի:

Բայց, եթե Պուտինը Հայաստան է ժամանում ու չի ձերբակալվում, ապա Հայաստանն այդ պարագայում խնդիր է ունենում Հռոմի ստատուտի հետ, միջազգային քրեական դատարանի հետ: Օրինակ, համանման խնդիր ունի Մոնղոլիան, ուր ամիսներ առաջ պաշտոնական այց կատարեց ՌԴ նախագահն ու չձերբակալվեց, թեև Մոնղոլիան միացել է Հռոմի ստատուտին: Մոնղոլիայի համար դա գուցե խնդիր չէ, բայց Հայաստանի համար Հռոմի ստատուտի հետ այսպես ասած անհարթ իրավիճակը կարող է լինել խնդրահարույց, որովհետև միջազգային այդ ինստիտուտը Հայաստանը դիտարկում է որպես Ադրբեջանի ագրեսիան, առավելապաշտությունը զսպելու միջոց:

Անշուշտ, այդ միջոցի դերը գերագնահատելը կլինի միամտություն, սակայն հաշվի առնելով ուժերի ներկայիս բալանսը և դրա հետ կապված մի շարք հանգամանքներ՝ Հայաստանի համար կարևոր են դառնում նույնիսկ ընթացիկ պատմաքաղաքական միջավայրում բավականին տեսական թվացող գործոններն ու մեխանիզմները: Առավել ևս, որ հենց միայն հանգամանքը, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրում Հայաստանից այսպես ասած ակնկալում է միջազգային հայցերից հրաժարում, խոսում է այն մասին, որ, այդուհանդերձ, այդ մեխանիզմները Բաքվի համար եթե նույնիսկ այսօր հրատապ մարտահրավեր չեն, ապա հեռանկարի առումով առնվազն անկանխատեսելի են:

Հետևաբար, այստեղ, իհարկե, Հայաստանի համար կարևորէ ունենալ միջազգային քրեական դատարանի հետ կապված անբասիր «քեյս»: Ըստ ամենայնի՝ այս համատեքստում ձևավորված է նաև հայ-ռուսական փոխըմբռնում, ինչի դրսեւորումն էլ այն է, որ փոխադարձ համաձայնությամբ տեղի է ունենում երևանյան գագաթնաժողովների «տեղափոխում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում