Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն անակնկալ հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ։ Որպես Հունաստանի վարչապետի անակնկալ հեռախոսազրույցի պատճառ է նշվում Միջերկրական ծովում թուրք-կիպրական նավթաորոնողական հորատումների շուրջ առաջացած ճգնաժամը։
Հեռախոսազրույցի ժամանակ Պապանդրեուն Էրդողանին սթափության ու հանգստության կոչ է արել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմը սպառնացել էր, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Կիպրոսի կողմից նավթաորոնողական աշխատանքների սկսվելու դեպքում ռազմական պատասխան կտա դրան։