Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Պուտինից հետո ՆԱՏՕ. Էրդողանը «գնո՞րդ» է փնտրում

Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում ընդունել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեին, որը Նիդերլանդների վարչապետն էր մինչ այդ պաշտոնում հայտնվելն ու հենց Թուրքիա էր այցելել թեկնածության հարցում վճռորոշ համաձայնություն ստանալու համար: Թուրքիայի համաձայնությունն էր լինելու նշանակալին, որպեսզի Ռյուտեն ստանձներ ԳՔ պաշտոնը: Այժմ նա այդ պաշտոնում առաջին այցն է կատարում Թուրքիա, որը տեղի է ունենում հատկանշական ժամանակահատվածում:

Դրա արտահայտումն է նաև այն, որ Էրդողանը նրան ընդունում է Պուտինի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց: Կա՞ր այդպիսի հաշվարկ նրա գործողություններում՝ ընդունել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո: Սա Թուրքիայի համար զուտ ժամանակագրական հարց չէ: Անկարան տևական ժամանակ փորձում է վերգտնել այն «միջնորդական», իսկ իրականում միջանկյալ խաղի դիրքը, որ ուներ ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին:

Մեծ հաշվով, Անկարան այդ դիրքը կորցրեց 2023-ի ամռանը, երբ Արևմուտքի հետ գործարքի շրջանակում հավանության արժանացրեց Շվեդիայի անդամությունը ՆՍՏՕ-ին, ինչը Ռուսաստանի համար էական նշանակություն ունեցող հարց էր: Դրանից հետո նկատելի սառել է ռուս-թուրքական հարաբերությունը և Պուտինը, օրինակ, ավելի քան մեկ տարի հրաժարվում է Թուրքիա այցելելուց, ինչին շատ սպասում է Էրդողանը:

ՌԴ նախագահի հետ նրա հեռախոսազրույցն արդյո՞ք տվել է կրկնակի սակարկման հնարավորություն, բարդ է ասել, հատկապես, որ Էրդողան-Պուտին խոսակցության օրակարգը, իհարկե, բավականին ընդգրկուն է և այնտեղ միայն Ուկրաինան չէ: Ռյուտեն հանդիպումից հետո հայտարարել է, որ օրեցօր անկանխատեսելի դարձող աշխարհում Թուրքիան անգնահատելի ավանդ ունի ՆԱՏՕ-ում՝ ապահովելով հարավային թևի անվտանգությունը:

Այդ դերն Անկարան կարողանո՞ւմ է վաճառել Ռուսաստանի վրա, թե՞ Մոսկվան հրաժարվում է այդ «ապրանքից», քանի որ այժմ, կարծես թե, խաղադրույքները բավականին բարձրանում են, որոնց հետևից հասցնելն այլևս դառնում է Թուրքիայի ուժերից վեր: Այլ կերպ ասած, որքան բարձրանում են խաղադրույքները, այնքան Թուրքիան ստիպված է «խաղալ» պարտքով կամ «բլեֆով», ինչը երկու դեպքում էլ Անկարայի համար խնդիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում