Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

21-րդ դարի հայերեն խոսքը պետք է լինի

Սոցիալական մեդիան, տասնյակ լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, հրապարակախոսներ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ծաղրում են, թե ինչո՞ւ է ասել տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է պետք: Ոմանք հարցադրում են անում ՝իսկ ի՞նչ կրթություն ունի ինքը և պատասխան ստանում: «Բարձրագույն կրթություն չի ստացել»: (Թև գրեթե նույն մարդիկ երեսուն տարի առաջ Հայաստանի գիտությունների դոկտոր նախագահին էլ ծաղրանքով անվանում էին «մեռած լեզուների գիտակ»):

Այս ֆոնին տեղեկատվություն ես կարդում, որ Ասլանդուզ տարածքում Ադրբեջանի ցամաքային զորքերի և Իրանի Իսմական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ստորաբաժանումները քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել՝ նպատակ ունենալով օպերատիվ և տակտիկական մակարդակում մշակել ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարի, միջպետական սահմանի պաշտպանության և ռազմական համագործակցության գործողություններ:

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում քանի՞ տարի է իշխել մտայնություն, որ Իրանին ձեռնտու է հյուսիսային սահմանին հայկական զինված ուժերի ներկայությունը, որովհետև այդպիսով կանխվում է Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայության հաստատումը: Այս տեսակետը ձևակերպել և քարոզել են բարձրագույն կրթությամբ ռազմական և քաղաքական, պետական գործիչները, ԵՊՀ արևելագիտության բաժնի դասախոսները, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները:

Հիմա եկեք, ինչպես ժողովուրդն է ասում՝ ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք. քաղաքական, քաղաքագիտական այդ խոսույթը, որ որոշակի իմաստով նաև արտաքին քաղաքականությամբ է դրսևորվել, իմացության, աշխարհաճանաչողությա՞ն, թե՞ տգիտության դրսևորում է: Իրականությունն ապացուցեց, որ «Իրան-նամեն» գործնական քաղաքականությամբ չի հաստատվում: (Հայաստանի «մեռած լեզուների գիտակ» նախագահը 1998թ. հունվարի 7-8-ին Անվտանգության խորհրդի նիստում պարզորոշ հասկացրել է, որ ցնորամտություն է ակնկալել, թե Իրանը մեզ սպառազինություն կմատակարարի, որպեսզի մենք Ադրբեջանի հետ պատերազմում հաղթենք):

Վերջին մեկուկես ամսում Ադրբեջանը և Իրանը երկրորդ համատեղ զորավարժությունն են անցկացնում: Մի քանի օր առաջ Բաքվից զինվորական բարձրաստիճան պատվիրակություն է մեկնել Թեհրան և հանդիպում ունեցել Իսլամական հանրապետության ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Աշտիանիի, ինչպես նաև ԻՀՊԿ հրամանատարության ներկայացուցիչների հետ:

Եթե զինվենք հայաստանյան «քաղաքագիտության իմացության» փորձով, ապա պետք է տարակուսենք, թե տասնամյակներ շարունակ Իսրայելի հետ ռազմավարական համագործակցություն զարգացնող Ադրբեջանն ինչպե՞ս է ռազմական համատեղ ծրագրավորումներ մշակում հրեական պետության երդվյալ թշնամի Իրանի հետ: Մեր ազգային խնդիրը, թերևս, տարակուսանքից, զարմանքից, հիասթափությունից ձերբազատվելու մեջ է: Իսկ դրան հնարավոր է հասնել ռեալ աշխարհաճանաչողությամբ:

Մերձավոր Արևելքում մի իրավիճակ է, երբ Իրանի արտաքին քաղաքականությունը գործում է մի ուղղությամբ՝ հնարավորինս նվազեցնել հակառակորդների, ոչ բարեկամ երկրներ թիվը, տրոհել թշնամական ճամբարը, ֆրագմենտացնել «պաշարման օղակը»: Ադրբեջանի համար թշնամի Իրանը բացահայտ էքզիստենցիալ սպառնալիք է: Փոխադարձ շահը պահանջում է, որ կողմերն օպերատիվ և տակտիկական մակարդակում լինեն բարյացակամ գործընկերներ: Եվ նրանք հաղթահարում են ֆոբիաները:

Նման պարզ, դասագրքային իրողությունները մեզանում որքանո՞վ են հարգի: Խոսքն այդ գրագիտության մասին է, ոչ թե՝ ով քանի՞ գիրք է կարդացել կամ քանի՞ լեզվով է խոսում: Մարդ, որպես կանոն, մտածում է մայրենի լեզվով: Հրանտ Մաթևոսյանի վերջին ցանկություններից մեկը մեր ժամանակների հայերեն ստեղծելն էր: Այդ լեզուն, մտածողությունը, աշխարհընկալումը պետք է լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում