Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Անձին մեղադրանք է ներկայացվել թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար. ՔԿ-ն զգուշացնում է

Բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։

«Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով պարեկային ծառայողներին տեսնելուն պես ձեռքերից հանել է ձեռնոցները և նետել գետնին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է ինքնությունը, ապա նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որի կողմից կայացվել է հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելու որոշում։

Իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը իր մոտ առկա վահանակի և գունավոր փչովի ներկի միջոցով Երևան քաղաքի Արմենուհի Տիգրանյան 12/3 հասցեում գտնվող պարսպի վրա վերարտադրել է տարատեսակ թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային հարթակի վերաբերյալ տեղեկություններ՝ նպատակ ունենալով անձանց շրջանում առաջացնել հետաքրքրություն թմրամիջոցների, դրանց տեսակների, արժեքների և ձեռքբերման եղանակների նկատմամբ՝ այդ կերպ, իրացնելու նպատակով, գովազդելով թմրամիջոցներ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ զննվել է տելեգրամյան այն ալիքը, որի հասցեն վերոհիշյալ անձը գրել է դեպքի վայրում գտնվող պարսպի պատին. քննությամբ փաստվել է, որ հիշյալ հասցեով գրանցված տելեգրամյան էջի՝ առայժմ անհայտ օգտատերը (օգտատերերը) զբաղվում է թմրանյութերի վաճառքով՝ նշելով թմրանյութի տեսակը, քաշը և գինը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են թիթեղյա վահանակ՝ կապույտ գույնի ներկով ներկված հիշյալ էջի տվյալների գրառմամբ, փչովի ներկի տարա, ձեռնոց՝ կապույտ ներկանման հետքերով, իսկ դեպքի վայրում առկա պարսպի տարբեր հատվածներում հայտնաբերվել են նույն ներկով արված գրառումներ։ Նշանակվել է համապատասխան փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է մասնակիորեն. դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված տելեգրամյան ալիքի օգտատիրոջ ինքնությունը, ինչպես նաև գովազդվող թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Քննչական կոմիտեն հերթական անգամ տեղեկացնում և զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։

Նման հանցավոր արարքի կատարման համար որպես պատիժ նախատեսվում է նվազագույնը ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով։ Ուստի՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ նման արարք կատարելուց։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում