Friday, 03 07 2026
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»

Փարիզն Ալիևին պատասխանեց բոյկոտով, իսկ հետո՞

«COP 29- բացման ելույթում Ֆրանսիայի և Եվրոպայի հասցեին նախագահ Ալիևի թույլ տված մեկնաբանություններն անընդունելի են: Մեր երկրի, նրա տարածքի նկատմամբ ուղղակի հարձակումներն արդարացված չեն»,- նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի բնապահպանության, էներգետիկայի և կլիմայի հարցերով նախարար Անյես Պանյե-Ռունաշեն: Նա հավելել է, որ Ադրբեջանը կլիմայի փոփոխության դեմ միջազգային հանրության պայքարն օգտագործում է զայրույթ հարուցող անձնական նպատակներով:

Ֆրանսիայի, Նիդերլանդների, եվրոպական ինստիտուտների դեմ Ալիևի հարձակումները նա որակել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիա կողմերի «վարքի կոդեքսի աղաղակող խախտումներ» և հավաստիացրել, որ դրանք անպատասխան չեն մնա:

Նախարարն ասել է, որ ստեղծված իրավիճակը նախագահի և վարչապետի հետ քննարկելուց հետո ինքը կայացրել է Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովին չմասնակցելու որոշում: Պարզվում է, որ, չնայած հարաբերությունների լարվածությանը, Ֆրանսիան, այնուամենայնիվ, բնապահպանության, էներգետիկայի և կլիմայի հարցերով նախարարի մակարդակով COP29-ին մասնակցելու որոշում ունեցել է, որ փոխվել է Ալիևի չափազանց անկիրթ ելույթից հետո:

Նախարար Ռունաշեն Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին վստահեցրել է, որ Ալիևի անհիմն հարձակումները, Ֆրանսիայի տարածքային ամբողջականության դեմ նկրտումները, Եվրոպայի և եվրոպական կառույցների հանդեպ բացահայտ անհարգալի, կոպիտ և քամահրական վերաբերմունք անպատասխան չեն մնա:

COP29-ի բոյկոտն առաջին արձագանքն է, որ ձևավորվել է Ֆրանսիայի նախագահի և վարչապետի մասնակցությամբ քննարկումներից հետո: Կարելի է սպասել, որ Փարիզում Ադրբեջանի դեսպանը կհրավիրվի Ֆրանսիայի ԱԳՆ և կզգուշացվի: Բացառված չէ, որ Ելիսեյան պալատը խորհրդատվությունների նպատակով Բաքվում իր դեսպանին ետ կանչելու որոշում կայացնի:

Ֆրանսիայի, նախագահ Մակրոնի, ֆրանսիական քաղաքական և քաղաքակրթական ինքնության դեմ Ադրբեջանի նախագահը հայտարարություններ է հնչեցրել միջազգային խորհրդաժողովի ամբիոնից, այն տարածվել է որպես պաշտոնական ուղերձ՝ հղված կղզի-պետությունների ժողովուրդներին և փաստացի անոնսավորում է պաշտոնական Փարիզի դեմ պայքարի նոր փուլ:

Միացյալ Նահանգներում վարչակազմի փոփոխությանն ընդառաջ Եվրոպայում անցումային շրջան է: Իլհամ Ալիևը սուր քննադատության է ենթարկել նաև Եվրահանձնաժողովին, ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Բորելին: Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը ոչ մի առիթ բաց չի թողնում՝ պնդելու, որ եվրոպական առաջատար երկրները դեմ են Բաքվի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանում ռևանշիզմ են սնուցում, բորբոքում նոր ռազմական էսկալացիա:

Նախարար Ռունաշեի ակնարկած պատասխանը լինելու է կոնկրետ-հասցեակա՞ն կամ դիպվածայի՞ն, թե՞՝ համակարգված-ինստիտուցիոնալ: Ֆրանսիային և Նիդերլանդներին Ալիևի նետած մարտահրավերը Եվրամիությունն ընդունելու է իբրև անհիմն մեղադրանք և անարգանք եվրոպական ընկերակցությանը և քաղաքակրթությա՞նը, թե Փարիզը մնալու է մենակ իր հոգսերի հե՞տ:

Ալիևի «հակաիմպերիալիստական պայքարը» սելեկտիվ է: Դիմակայության մեջ գտնվելով Փարիզի հետ՝ Բաքուն գերազանց հարաբերություններ ունի, օրինակ, Հռոմի հետ: Ֆրանսիային և Նիդերլանդներին հիշեցնելով գաղութատիրական անցյալը՝ Ալիևը երբեք նույնը չի հասցեագրում Մեծ Բրիտանիային, որ ֆորմալ առումով շարունակում է մնալ գաղութատիրական կայսրություն: Նոր Կալեդոնիայում հրահրելով անջատողականություն՝ Ալիևը երբեք չի համարձակվի սատարել Ֆոլկլենդյան կղզիների բնակչությանը կամ աջակցել Ավստրալիայի լիակատար անկախությանը: Եթե Փարիզը Բաքվի ոտնձգություններին պետք է հակադարձի բացառապես իր հնարավորություններով և գործիքակազմով, ապա ո՞րն է լինելու ամենացավոտ պատասխանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում