Այսօր տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 180 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 17 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 163 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 491 մլն 306 հազար դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7%:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր:









































