Saturday, 27 06 2026
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան

Կարող ենք փաստել, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը․

1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր:

Այսօր մենք տոնում ենք ՏԻՄ համակարգի կազմավորման 28-ամյակը:

Տեղական ինքնակառավարման համակարգն այս 28 տարիների ընթացքում անցնել է բազմաթիվ դժվարությունների միջով, հաղթահարել տարբեր մարտահրավերներ, սակայն այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է։

Գնահատելով տեղական ինքնակառավարման ոլորտում ձեռք բերված արդյունքները մենք նաև արձանագրում ենք այն անելիքները, որ դեռ կան ժողովրդավարությունն ապահովող հանրային կառավարման այս կարևոր համակարգում։

Մենք շարունակելու ենք աշխատել համայնքային ունակությունները բարելավելու, կարողությունները հզորացնելու ուղղությամբ: Ներդրվում են նորարարական ծրագրեր, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտական աշխատանք է տարվոււմ կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման ուղղությամբ, ինչը կապահովի ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավում և հասանելիության ընդլայնում:

Հայաստանի Հանրապետությունում իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արձանագրված տեսանելի ձեռքբերումների շարքը կարելի է շատ երկար թվարկել:

Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում հնարավոր են դարձել ապահովել ֆինանսական ռեսուրսների էական ավելացում, տարեկան կտրվածքով սեփական եկամուտների կայուն աճ, սեփական եկամուտների հավաքագրման հիմնականում բարձր ու կայուն ցուցանիշներ:

Արդյունքում՝ համայնքներն իրականացնում են լայնածավալ ներդրումային ծրագրեր համայնքային ենթակառուցվածքներում, բարելավում են մատուցվող ծառայությունների որակը: Աճում է տնտեսական ակտիվությունն ու լավարկվում բիզնես միջավայրը, բարձրանում է համայնքների՝ տարբեր մարտահրավերներին դիմադրողականության մակարդակը:

Իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը` արդեն ձևավորված բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով դրանց դերը հանրային կառավարման համակարգում:

Հատկանշական է, որ «Լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգ»-ը Վարչապետը ստորագրեց անցած տարի հենց այս օրերին:
Այժմ մեր գործընկեր գերատեսչությունների հետ ու միջազգային կազմակերպությունների տեխնիկական օժանդակությամբ իրականացվում են ուսումնասիրություններ կոնկրետ լիազորությունների փոխանցման հիմնավորումների մշակման ուղղությամբ:

Հայաստանում լիազորությունների ապակենտրոնացումը կարևոր քայլ կհանդիսանա կառավարման արդյունավետության և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման համար։

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթելով հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում