Հռոմի իշխանությունները որոշում են կայացրել արգելելու «կենդանի արձանների» բեմականացումները: Իշխանությունները կարծում են, որ պատմական հերոսների հանդերձանքով խաչմերուկներում մի քանի լումայի համար անշարժ կանգնելը ոչ մի կապ չունի արվեստի հետ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
«Կենդանի արձանները չեն ցուցադրում դերասանական ոչ մի ակտիվություն, մնջախաղի դերասաններին նույնիսկ մոտ չեն և ոչնչով չեն տարբերվում սովորական ռեկետից»,- ասել է Հռոմի մշակույթի վարչության պետ Ֆեդերիկո Մոլիկոնեն: Մոլիկոնեն ասել է, որ այս քայլը Հռոմի փողոցները կարգի բերելու ծրագրի մի մասն է միայն: Այս ծրագրի զոհ կարող են դառնալ նաև երաժիշտները, որոնց գործիքները կարող են առգրավվել: Բացի այդ, Հռոմում կարգելվի բարձր երաժշտություն միացնել ժամը 10-ից հետո: