Առնվազն 31 մարդ է զոհվել անցած հանգստյան օրերին Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգում սկսված ջրհեղեղների պատճառով, որոնք տեղատարափ անձրևների հետևանք են: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Տեղի իշխանությունների խոսքերով` ևս մի քանի մարդ զոհվել է խարխուլ տների տանիքների փլուզման հետևանքով: Անձրևներից բարձրացել է Գանգես գետի մակարդակը: BBC-ն հաղորդում է, որ ավելի քան 2 միլիոն մարդ Օրիսսա և Բիհար նահանգներից տեղափոխվել են ավելի անվտանգ վայրեր:









































