ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինձ հայտնի չէ Թրամփին ընտրությունների առթիվ շնորհավորելու՝ նախագահի ծրագրերի մասին։ Եկեք չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:









































