ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ։
«Ես քիչ առաջ շնորհավորեցի Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Նրա առաջնորդությունը ևս մեկ անգամ առանցքային կլինի մեր Դաշինքն ուժեղ պահելու համար։ Ես անհամբերությամբ սպասում եմ նորից նրա հետ աշխատելուն՝ առաջ տանելու խաղաղությունն ուժի միջոցով, ՆԱՏՕ-ի միջոցով», – գրել է Ռյուտեն։









































