Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Իրանը համոզվե՞լ է, որ Երևանը չի բերում վտանգ

Տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի կառավարության հանրային կապերի տեղեկատվական ՊՈԱԿ-ը կազմակերպել է իրանյան վերլուծական մի շարք կենտրոնների փորձագետների հանդիպումը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի քաղաքականությունը, մասնավորապես ռեգիոնալ հարցերի առնչությամբ, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առումով, ինչպես նաև եղել է հարցուպատասխան:

Սա ուշադրության արժանի հանգամանք է, թեև առաջին հայացքից կարող է թվալ պարզապես ընթացիկ աշխատանքային առօրյայի մաս: Հատկանշականության առաջին ասպեկտ պետք է դիտարկել այն, որ իրանյան ուղեղային կենտրոնների ներկայացուցիչները հանդիպում են Հայաստանի մի պաշտոնյայի հետ, որը այսպես ասած «բաց տեքստով» ասոցացվում կամ ընկալվում է որպես բավականին ընդգծված պրոարևմտյան գործիչ:

Հետաքրքիր է, իրանյան փորձագիտական հանրույթի ներկայացուցիչնե՞րն են ցանկություն հայտնել Հայաստանի քաղաքականության մասին լսել նրանից, թե Երևանում է կայացվել այդ որոշումը, ինչի միջոցով Հայաստանը գուցե փորձում է այսպես ասած «առաջին ձեռքով» հավաստիացնել, որ չի վարում այնպիսի արևմտյան կուրս, որից Իրանը կարող է ունենալ անհանգստանալու առիթներ: Իսկ Իրանը, ինչպես հայտնի է, պարբերաբար արտահայտում է արտառեգիոնալ խաղացողների ներկայության հեռանկարի վերաբերյալ մտահոգություն ու անհանգստություն՝ այդտեղ ներկայության ամրապնդման միջոց տեսնելով Հայաստանի և Արևմուտքի կապերի սերտացումն ու ընդլայնումը:

Իրանյան ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների և Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպման միջոցով ստացվե՞լ է, հաջողվե՞լ է առնվազն որոշակիորեն փարատել կասկածներ և ձևավորել համոզում, որ Հայաստան-Արևմուտք սերտ հարաբերությունը Իրանի համար չի պարունակում ռազմավարական ռիսկեր, հետևաբար Իրանը կարող է Հայաստանը դիտարկել ոչ թե ռեգիոնալ մարտահրավերի աղբյուր, այլ գործընկեր, որի սերտ հարաբերությունն Արևմուտքի տարբեր դերակատարների հետ ոչ միայն չի լինի Իրանի համար վտանգ կամ մարտահրավեր, այլ նույնիսկ կարող է պարունակել նաև թեկուզ համեստ, սակայն հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում