Բիրմինգհեմ քաղաքի վեց բնակիչների ահաբեկչական գործունեություն ծավալելու մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտարարել են Ուեսթ Միդլենդս դքսության ոստիկանությունում: Բոլոր 6-ը կանգնելու են Լոնդոնի դատարանի առաջ,- հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Նրանք ձերբակալվել են սեպտեմբերի 18-19-ը այս տարի հակաահաբեկչական ամենախոշոր գործողության ժամանակ, որ կազմակերպել էր Սկոտլանդ Յարդը: Այն ժամանակ լրատվամիջոցները հաղորդել էին, որ այս վեցյակը նախապատրաստում էր ահաբեկչություն Մեծ Բրիտանիայի տարածքում: Հայտնի է դարձել, որ ահաբեկիչները նախապատրաստում էին պայթյուն դեկտեմբերի 25-ից հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում, երբ Մեծ Բրիտանիայում տոնելու են Ամանորը և Սուրբ Ծնունդը: