Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ի՞նչ է ասել Դոնալդ Տրամպն Արամ Առաջինին

Հայաստանի հանրության շրջանում մեծ ուշադրության է արժանացել տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Տրամպը զանգահարել է Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին: Ըստ Անթիլիասի տարածած հաղորդագրության՝ Տրամպը բարձր է գնահատել Արամ Առաջինի առաջնորդությունը, որը վերջերս էր շրջագայել ԱՄՆ-ում: Տրամպը նաև վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանն ու հավատարմությունը ռեգիոնալ խաղաղությանը, հայտնում է Անթիլիասի հաղորդագրությունը:

«Արամ Ա Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել պարոն Թրամփին հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակությունն այս կրիտիկական պահին»,- նշվում է դրանում: Բնական է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուների՝ հայությանը, հայկական հարցերին ուղղված որևէ գործողություն և անգամ բառ, արժանանում է մեծ ուշադրության: Այդպես, ուշադրության էր արժանացել Կամալա Հարիսի հայտարարությունը, որ նա ուղղել էր ամերիկահայ համայնքին՝ խոսելով արցախահայության վերադարձի իրավունքի մասին:

Օրեր առաջ էլ Տրամպն էր արել հայտարարություններ, որոնցում օգտագործել էր Արցախ ձևակերպումն ու դարձյալ խոսել արցախցիների իրավունքի մասին, նաև մեղադրել Հարիսին 2023 թվականի սեպտեմբերին ոչինչ չանելու համար, կարծես թե ինքն ամեն ինչ արել էր 2020 թվականի սեպտեմբերի պատերազմին: Ընտրական պայքար է, իսկ ԱՄՆ ամենամեծ նահանգներից մեկում, որը նաև ամենաշատ ընտրիչներն է ապահովում նախագահական ընտրությանը՝ Կալիֆորնիայում, հայկական հոծ բնակչության գործոնը կարող է կարևոր լինել ձայների հաշվարկի համար:

Սակայն Արամ Առաջինին Տրամպի զանգը թերևս պետք չէ դիտարկել միայն այս համատեքստում: Իսկ գուցե ոչ այնքան այս համատեքստում: Ավելին՝ համատեքստն այստեղ ուղղակիորեն Հայաստանին թերևս չի էլ առնչվում, այլ Մերձավոր Արևելքին, մասնավորապես Լիբանանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը չափազանց բարդ է Իսրայել-Հըզբոլլահ կամ Իսրայել-Իրան դիմակայության հետևանքով: Ըստ այդմ՝ զուտ հայաստանյան և առավել ևս արցախյան խնդրի տեսանկյունից թերևս չարժե գերագնահատել Տրամպի զանգը Արամ Առաջինին: Միևնույն ժամանակ, հարցը դրանից, անշուշտ, չի դադարում լինել կարևոր և ուշադրության արժանի:

Ի վերջո, երբ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին, ապա Մերձավոր Արևելքն այդ դեպքում ունի էական նշանակություն նվազագույնը երկու առումով: Նախ՝ Կովկասի անվտանգության միջավայրի առումով մերձավորարևելյան ռեգիոնը ունի անմիջական ազդեցություն: Խոշոր հաշվով, Կովկասը մեծ մերձավորարևելյան «անվտանգության ավազանի» մաս է, հետևաբար այնտեղ որևէ ցունամի անխուսափելի ալեկոծումներ է առաջացնում Կովասում:

Եվ մյուս հանգամանքը՝ մերձավորարևելյան բարդ, խճճված աշխարհաքաղաքական հանգույցում իր որոշակի տեղն ու դերն ունի հայկական գործոնը, այդ երկրներում թե՛ հայկական համայնքների ներկայության, թե՛, ինչն առավել կարևոր է, այդ ներկայության պատմաքաղաքական և դավանաքաղաքական խորքի բերումով, այդ թվում մասնավորապես թե՛ Իսրայելում, թե՛ Լիբանանում: Այդ գործոնը կա, և այն պետք չէ թե՛ գերագնահատել և թե՛ պետք չէ թերագնահատել, այլ աշխատել դրա նշանակության սթափ ու սառնասիրտ գիտակցումով՝ օգտագործելով այն նաև հայկական պետականության անվտանգության համար կարևոր աշխատանքի շրջանակում: Տրամպի խոսակցությունը Արամ Առաջինի հետ Հայաստանի «դիտման աշտարակից» ուշադրության է արժանի այդ համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում