Friday, 03 07 2026
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»

Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատել է Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քրեական վարույթով պարզվել է, որ Բ.Ե.-ն, մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2024 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան վարելիս, Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքի մոտ հարկադրաբար կանգնեցրել է իրեն վազանցող Մ.Մ.-ի վարած ավտոմեքենան: Բ.Ե.-ն իջել է ավտոմեքենայից, վիճաբանել է Մ.Մ.-ի հետ, հարվածել վերջինիս ավտոմեքենային, Մ.Մ.-ի ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորների նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, հայհոյել է, հարվածել է Մ.Մ.-ի դեմքին: Այնուհետև, Բ.Ե.-ն, նստելով իր ավտոմեքենան, հեռացել է նշված վայրից, սակայն, որոշ հեռավորություն անցնելուց հետո, ավտոմեքենան կայանելով հորիզոնական դիրքով, փակել է Մ.Մ.-ի ճանապարհը, մոտեցել նրան և իր ձեռքում եղած դանակով հարվածել Մ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Մ.Մ.-ն, վնասվածքը ստանալուց անմիջապես հետո, մեքենայով շրջանցել է ավտոճանապարհի երթևեկելի մասը փակած Բ.Ե.-ի ավտոմեքենան և հեռացել դեպքի վայրից: Բ.Ե.-ն մինչև Աշտարակ քաղաքի սկզբնամասը հետապնդել է Մ.Մ.-ին, սակայն չկարողանալով կանգնեցնել նրան ու ավարտին հասցնել հանցագործությունը, փոխել է ճանապարհը, իսկ Մ.Մ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Բ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (խուլիգանական դրդումներով սպանության փորձը) և 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը):

2024 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է իրավասու դատարան:

Մեղադրյալ Բ.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում