Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Թուրքիայի հաշվարկն ու հայ-թուրքական պայմանավորվածության ճակատագիրը

Խորհրդարանում հնչած հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան չի կատարում Հայաստանի հետ պայմանավորվածությունն ու չի բացում սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ Անկարան, այդուհանդերձ, հայ-թուրքական հարաբերությունը կապում է հայ-ադրբեջանական հարաբերության հետ: Սա, իհարկե, նորություն կամ գաղտնիք չէ: Թուրքիայի նախագահ Էրդողանն օրերս հայտարարեց, թե ոչ մի քայլ չեն անի առանց «եղբայր Ադրբեջանի» հետ համակարգելու:

Ավելին՝ բուն պայմանավորվածությունը՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ըստ էության, հենց վերաբերում է Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակումն է, որ կարող է «իմաստավորել» հայ-թուրքական այդ պայմանավորվածությունը: Այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչո՞ւ է այն ձեռք բերվել, եթե չի եղել ճանապարհների հարցում ապաշրջափակման առաջընթաց: Ինչո՞ւ է Անկարան գնացել այդպիսի համաձայնության, որի մասին հայտարարվվեց 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հատուկ բանագնացների հանդիպումից հետո:

Թերևս, պայմանով, որ Հայաստանն էլ համաձայնության է գնալու ճանապարհների ապաշրջափակման հարցում: Չի եղել համաձայնություն այդ հարցում, Թուրքիան չի իրականացրել սահմանի վերաբերյալ պայմանավորվածությունը: Ընդ որում՝ բանագնացների նախորդ երեք հանդիպումներից հետո չէր հայտարարվել որևէ պայմանավորվածության մասին, իսկ այդ՝ չորրորդ հանդիպումից հետո եղավ տեղեկություն, որ ձեռք է բերվել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածություն:

Բայց հաջորդ երկու տարիներին ոչ միայն չիրականացվեց այդ պայմանավորվածությունը, այլ, ըստ էության, չեղավ նաև հատուկ բանագնացների որևէ հանդիպում: Հինգերորդ հանդիպումը եղավ միայն երկու տարի անց՝ 2024 թվականի հուլիսի 31-ին, հայ-թուրքական սահմանին: Հանդիպման մի մասը տեղի ունեցավ հայկական կողմում, մյուս մասը՝ թուրքական: Նորությունն այն էր, որ կողմերը կուսումնասիրեն Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման տեխնիկական կարիքները և հնարավորությունը:

Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարել է, որ Բաքվին առաջարկ են ուղարկել ապաշրջափակման թեմայի վերաբերյալ և ստացել «կիսապաշտոնական ողջույն»: Թե հատկապես ինչ է նշանակում և ինչպես է արտահայտվել այդ «կիսապաշտոնական ողջույնը», Հայաստանի ԱԳ նախարարը չի ասել: Սակայն հարկ է նաև ընդգծել, որ, թերևս, միամտություն կլինի մտածելը, որ հայ-թուրքական հարաբերության հարցում որևէ քայլ Թուրքիան կանի միայն Ադրբեջանի հետ համաձայնեցման դեպքում:

Անկարայի համար հայ-թուրքական հարաբերության թեման նաև առավել լայն՝ աշխարհաքաղաքական առավել ընդգրկուն մասշտաբի թեմա է, և այդ հարցը Անկարան պայմանավորելու է նաև Կովկասով շահագրգռված աշխարհաքաղաքական խաղացողների հետ իր քննարկումների և համաձայնությունների հանգամանքով: Թեև, խոշոր հաշվով, իհարկե, այդ մասշտաբի հարց է նաև ճանապարհների ապաշրջափակումը և այն բոլորովին լոկ հայ-ադրբեջանական խնդիր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում