Trend գործակալության փոխանցմամբ, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ Գրիգոլ Վաշաձեն և Էլմար Մամեդյարովը հանդիպել են Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հայտնելով սերտ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն:
Կողմերը քննարկել են վրաց-ադրբեջանական փոխհարաբերությունների լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական և քաղաքական հարցերին, ինչպես նաև ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակում բազմակողմ ձևաչափով համագործակցությանը:










































