Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Բաքվում փաստաթուղթը կլինի հարված Հայաստանին

Նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ի գագաթնաժողովը չի ստացվում ներկայացուցչական: Դրան չի մասնակցի միջազգային քաղաքականության մեջ էական դերակատար պետությունների ղեկավարների մի զգալի մասը: Դիվանագիտական «տրիումֆը» չի ստացվում, և Ալիևին մնացել է թերևս Բաքվի միջոցառումը նշանավորելու մի տարբերակ՝ դրանում ապահովել Հայաստանի հետ որևէ փաստաթղթի ստորագրում, որը տեղի ունեցող միջոցառմանը կտա միջազգային այնպիսի հնչեղություն, որը կապահովի «նյուզմեյքերություն»:

Ըստ ամենայնի՝ ներկայումս կա այդ հարցի քննարկում՝ Երևանի և Բաքվի միջև: Դա կարո՞ղ է նշանակել «խաղաղության պայմանագրի» ստորագրում: Հազիվ թե: Մեծ հավանականությամբ խոսքը այն «շրջանակային համաձայնագրի» մասին է, որի միտքը Ալիևը հնչեցրել էր մի քանի շաբաթ առաջ:

Դա, իհարկե, «պատահական» միտք չէր: Հաշվարկն այն է, որ «շրջանակային հռչակագիրը» կարող է ընդունելի լինել բոլոր այն ուժային կենտրոնների, աշխարհաքաղաքական շահագրգիռ կողմերի համար, որոնց հետաքրքրում է Կովկասի ստատուս քվոն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացը:

«Շրջանակային համաձայնագիր» ասվածը, ըստ էության, միկրոմակարդակում լինելով Ադրբեջանի նախաձեռնության իրականացում, մակրոմակարդակում չի բերի էական փոփոխության, հետևաբար չի արժանանա որևէ փոփոխություն ռազմավարական ռիսկ դիտարկելու՝ որևէ կենտրոնի բացասական վերաբերմունքին և հակազդեցությանը: Երևանը կպնդի՞, որ ստորագրվող փաստաթուղթը լինի «խաղաղության պայմանագիր»՝ այս պահին համաձայնեցված կետերով, թե՞ կհամաձայնի ստորագրել «շրջանակային համաձայնագիր»՝ դրա դիմաց ստանալով գերիների նոր խմբի վերադարձ:

Հարցը, սակայն, միայն այդ համաձայնությունը չէ: Բաքուն, ամենայն հավանականությամբ, ձգտում է հայ-ադրբեջանական որևէ ստորագրություն կազմակերպել հենց գագաթնաժողովի շրջանակում: Դրանով է, որ պետք է ապահովվի «համաշխարհային իրադարձությունը»: Մինչդեռ հենց այդ «անտուրաժային» հանգամանքը ինքնին չի կարող լինել ընդունելի: Չի կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ ստորագրվել Բաքվում: Դա կլինի Հայաստանի հանրապետության թե՛ քաղաքական շահերի, թե՛ քաղաքական արժանապատվության ոտնահարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում