Saturday, 27 06 2026
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Սոցհարցումը ցույց է տվել, որ Հարիսը Թրամփից առաջ է անցել մեկ տոկոսով

ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը իր հանրապետական ​​մրցակից Դոնալդ Թրամփից առաջ է անցել ընդամենը մեկ տոկոսով։ Հարիսին աջակցում է հարցված ամերիկացիների 44%-ը։ Այս մասին են վկայում Reuters-ի հարցման արդյունքները։

«Քամալա Հարիսի առավելությունը Դոնալդ Թրամփի նկատմամբ կրճատվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերջին փուլում, թեև դեմոկրատն առաջ է անցել հանրապետականից մեկ տոկոսով», – նշված է հաղորդագրության մեջ։

Հրապարակված հարցումը ցույց է տվել, որ Թրամփն առավելություն ունի Հարիսի նկատմամբ որոշակի հարցերում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում տնտեսությանն ու զբաղվածության խնդրին առնչվող թեկնածուների մոտեցումներին, ապա Թրամփին նախընտրել է հարցվածների 47%-ը, իսկ Հարիսին՝ 37%-ը։ Հարցման համաձայն՝ ընտրողների մոտ 48%-ը կարծում է, որ Թրամփի մոտեցումը ներգաղթի հարցում լավագույնն է, մինչդեռ Հարիսին ընտրել է 33%-ը:

Հարցումը նաև ցույց է տվել, որ Հարիսն առավելություն ունի քաղաքական ծայրահեղականության դեմ պայքարի խնդրում: Հարցմանը մասնակցած ընտրողների մոտ 40%-ն ասել է, որ նա ավելի լավ է պատկերացնում քաղաքական ծայրահեղականությանն ու ժողովրդավարությանն առնչվող մարտահրավերները, մինչդեռ Թրամփին տվյալ հարցում նախապատվություն է տվել 38%-ը:

Հարցումն անցկացվել է երեք օրվա ընթացքում։ Մասնակցել է 1150 չափահաս ամերիկացի, այդ թվում՝ 975 գրանցված ընտրող։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում