Thursday, 02 07 2026
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26

Նիկոլ Փաշինյանը թափահարում է ՔՊ թևերը

«ՔՊ-ում չկան թևեր, կա մեկ թև՝ Նիկոլ Փաշինյանի թևը»,-լրագրողների հետ զրույցում, ի պատասխան ներիշխանական ինտրիգների մասին հարցերին, արձագանքել է այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը: Իսկ այդ իտրիգները կարծես թե թակում են պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դուռը, որը մինչ այդ ինքն էր մամուլում դիտարկվում ինտրիգների «հրամանատար»:

Նիկոլ Փաշինյանը կգնահատի՞ խմբակցության ղեկավարի՝ իր հասցեին այդ ռևերանսը, թե՞ ոչ, միարժեք բարդ է ասել, սակայն մի բան է կասկածից վեր, որ թևերի գոյությունը որևէ մեկի ասելով կամ չասելով չէ: Չկա իշխանություն, չկա կառավարող համակարգ, որտեղ չկան թևեր, չկան միմյանց հետ թե՛ գերատեսչական, թե՛ ներթիմային այլ տրամաբանությամբ մրցակցող խմբեր: Դա իշխանություն երևույթի, օրգանիզմի անբաժանելի մասն է: Բնական է, որ այդ թևերի գոյությունը չի խոստովանելու ոչ ոք, և առաջին հերթին այդ գոյությունը հերքելու են հենց իրենք՝ «թևերը»: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի համար խնդիրը դրանց գոյություն չէ:

Ավելին, Փաշինյանն ինքը, թերևս, որոշակիորեն խթանում է ներիշխանական մրցակցություն, ներիշխանական բախումներ, հակադրություն: Դա ունի նվազագույնը երկու պատճառ: Նախ՝ այդ կերպ Փաշինյանը, թերևս, փորձում է թույլ չտալ ներիշխանական լճացում, որին հաջորդելու է ճահճացումը: Հետևաբար, քանի որ ներքաղաքական դաշտում չկա այնպիսի մրցակից, այնպիսի մարտահրավեր, որը միշտ զգոն կպահի իշխանությանը, այդ զգոնությունը Փաշինյանը փորձում է ապահովել ներիշխանական «մրցակցություն» խթանելով:

Այլ կերպ ասած, Փաշինյանը փորձում է «թափահարել» ՔՊ թևերը, այն դեպքում, երբ ՔՊ-ն ինքը հակված է գլուխն ամբողջությամբ Փաշինյանի ուսին հենելուն: Միևնույն ժամանակ, այդ կերպ նա լուծում է ոչ միայն զգոնության, այլ նաև իշխանական բուրգի գագաթում իր ամրության հարցը: Եթե ներիշխանական թևերը «կռվում» են, նրանց մոտ սրվում է «արբիտրի» կարիքը: Արդարադատության նախարարի պաշտոնի շուրջ ոդիսականը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատվել որպես արբիտր, որն առայժմ ավելի շատ դժգոհություն է հայտնում իշխանության տարբեր խմբերից, քան կայացնում որոշումներ:

Բոլոր դեպքերում, սակայն, միմյանց հետ ավելի լարված հարաբերության ու առավել նկատելի բախվող շահերի պարագայում այդ խմբերի մոտ սրվում է հենց Փաշինյանի կարիքը, որովհետև նրանց համար շատ բարդ է որևէ մարդ փնտրել իշխանությունից դուրս: Բևեռացվածությունը, մեղմ ասած, այն աստիճանի չէ, որը թույլ տա հուսալ իշխանությունից դուրս կոմպրոմիսի հաջողված փնտրտուք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում