Տրիպոլիի մերձակայքում գտնվող Աբու Սալիմ բանտի մոտ հայտնաբերվել է 1270 դիակ: Ինչպես հայտնում է Al-Jazeera հեռուստաընկերությունը, հնարավոր է, որ դրանք այն դատապարտյալների մարմիններն են, ովքեր սպանվել էին 1996 թ. տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ, երբ բանտարկյալները, որոնց մեջ էին մեծ թվով ընդդիմադիր գործիչներ, բողոքի ակցիա էին կազմակերպել և պահանջում էին բարելավել իրենց պայմանները:
1996 թ. հունիսի 29-ին Քադաֆիի անվտանգության ուժերը դաժանորեն ճնշել էին բողոքի ելույթները Աբու Սալիմում` սպանելով հազարից ավելի բանտարկյալների:
Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը կարգադրել է հնարավորության դեպքում պարզել միասնական գերեզմանում թաղված մարդկանց ինքնությունը:








































