Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքում պատերազմը շարունակվում է: Այսօր Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զորքերը հաջողություններ են գրանցել` գրեթե հասնելով քաղաքի կենտրոնական հատվածին: BBC-ի փոխանցմամբ՝ ապստամբներին օգնում են NATO-ի օդային հարվածները:
Այս պահին քաղաքից սարսափահար փախչում են տեղի բնակիչները: Նրանցից շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ Տրիպոլին վաղուց գտնվում է ապստամբների հսկողության տակ, և այդ մասին միայն այսօր են իմացել:









































