Saturday, 13 06 2026
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան

Որքան քիչ են սահմանափակումները, այդքան տնտեսական ազատության ինդեքսը բարձր է

«Տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկվում է The Heritage Foundation հիմնադրամի կողմից և արտահայտում է որոշակի ուղղություններով տնտեսության մեջ ազատականության մակարդակը, այսինքն`որքանով է պետությունը որոշակի կարգավորումներով սահմանափակում այդ ոլորտները. որքան քիչ են սահմանափակումները, այդքան տնտեսական ազատության ինդեքսը ավելի բարձր է»,- այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը:

Ինդեքսը պարունակում է 10 բաղադրիչներ, որոնք գնահատում են ազատությունը բիզնեսում, առևտրում, ֆիսկալ միջավայրում, դրամավարկային ուղղությամբ, ներդրումային առումով, ֆինանսական հարաբերություններում, աշխատուժի առնչությամբ, գնահատում են պետական ծախսերի արդյունավետությունը, սեփականության իրավունքները, ինչպես նաև կոռուպցիան: Սրանք այն բաղկացուցիչներն են, որոնք ընկած են ինդեքսի հաշվարկման հիմքում: Այս ուղղություններով տեղեկատվությունը հավաքագրվում է տարբեր աղբյուրներից, որոնց ցանկին ծանոթանալիս կարելի է պատկերացում կազմել, որ դրանք անկախ են և համակողմանի: Ըստ տարբեր բաղադրիչների՝ աղբյուրների առաջնահերթությունները տարբերվում են: Այդ ցանկում են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, ինչպես նաև երկրից ստացված վիճակագրական տվյալները:

Ինչպես գիտենք, ըստ 2011 թվականի տվյալների՝ ՀՀ-ն գրավեց 36-րդ տեղը մոտ 180 երկրների մեջ: Ո՞ր ուղղություններն են ապահովել այդ աճը: Հիմնականում դրանք են`առևտրի ազատությունը, որն արտահայտում է սակագնային և ոչ սակագնային կարգավորման դաշտը, դրամավարկային ազատությունը և աշխատուժի ազատությունը: Այս երեք ուղղությունների շնորհիվ է, որ ՀՀ-ն երկու դիրքով առաջ անցավ անցյալ տարվա համեմատ:

Երբ մենք խոսում ենք դիրքի մասին, դա անպայման կապված է մյուս երկրների տեղաշարժով, դրա համար մենք նշում ենք նաև միավորը, Հայաստանի դեպքում մենք ունեցանք նաև միավորի աճ, այսինքն` դա կախված չէր մյուս երկրների տեղաշարժից:

Եթե համեմատելու լինենք տարածաշրջանի երկրների հետ, Ադրբեջանը զբաղեցնում է 92-րդ տեղը, Վրաստանը` 29-րդ տեղը, սակայն միավորով շատ փոքր է տարբերությունը` 0.7: Թուրքիան 67-րդ տեղում է, Իրանը` 171-րդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում