Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում պայթել է ռազմածովային ուժերի զինանոցը, ինչի հետևանքով ամբողջ քաղաքը սև ծխի մեջ է հայտնվել: «Սինխուա» գործակալությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` Տրիպոլիի արևելյան հատվածում:
Տրիպոլիի փողոցներում Լիբիայի Ազգային անցումային խորհրդի կարգադրությամբ անցակետեր են տեղադրվել:
Զոհերի և վիրավորների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:









































