Եմնում շարունակվում են բախումները ցուցարարների և իրավապահների միջև: Այսօր առավոտյան մայրաքաղաք Սանայում գրանցվել են նոր բախումներ, ցուցարարները քարերով և այրվող շշերով հարձակվել են իրավապահների վրա, իսկ վերջիններս գնդացիրներից կրակ են բացել` սպանելով առնվազն 17 մարդու: Այս մասին հայտնում է Salam News-ը:
Հիշեցնենք, որ Եմենում նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի վերադարձից հետո ցույցերը նոր թափով վերսկսվեցին: Նա մի քանի ամիս գտնվում էր Սաուդյան Արաբիայում: Երեկ խոսվում էր, որ ուրբաթ օրը սկսված բախումների արդյունքում կա 40 զոհ:
Եմենում հակակառավարական ցույցերը սկսվել էին այս տարվա փետրվարին: Երկրի գործող նախագահ Սալեհն արդեն 33 տարի կանգնած է իշխանության գլուխ:







































