Saturday, 08 06 2024
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին

ԼՂ հարցում Հայաստանը և Ադրբեջանը ինքնուրույն են. Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ ԼՂ հարցի լուծման ձգձգումը պայմանավորված է մի քանի գործոններով:

Ըստ քաղաքագետի` ամենաառաջին և կարևորագույն գործոնն այն է, որ հակամարտող կողմերը` մի կողմից Ադրբեջանը և մյուս կողմից` Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, միմյանց չեն հավատում. «Վստահության աստիճանը շատ ցածր է, իսկ այդ պարագայում լուծման նույնիսկ ամենալավ տարբերակն ուղղակի հնարավոր չի լինի իրականացնել»:

Մյուս գործոնն, ըստ Գրիգորյանի, տարբեր գերտերությունների շահերն է, որը շատ ազդեցիկ է և թույլ չի տալիս, որ ԼՂ հարցն արագ լուծվի. «Ես համոզված չեմ, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում 100 տոկոսով համընկնում են: Այո, ինչ-որ տարրերով համընկնում կա, բայց ոչ ամբողջությամբ»:

Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանն այսօր շահագրգռված չէ ԼՂ հարցի արագ լուծմամբ, քանզի այդ պարագայում Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա կթուլանա: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը միայն շահագրգռված է, որ այս տարածաշրջանում պատերազմ չլինի, և դա է նրա ազդեցության դրական կողմը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝ Գրիգորյանը նկատեց, որ ի տարբերություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգները ցանկանում է, որ այս հարցը արագ լուծվի, քանի որ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա բոլոր տնտեսական և նավթային ծրագրերը անխափան աշխատելու համար ցանկալի է, որ Հարավային Կովկասում առկա բոլոր հակամարտությունները արագ լուծվեն. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր մոտեցումը, որ լայնամասշտաբ պատերազմ չլինի, համընկնում է, սակայն չեն համընկնում այդ հարցի լուծման արագության հարցում նրանց դիրքորոշումները: Այսինքն՝ կա արտաքին գործոն, որը չի նպաստում, որ ԼՂ հարցը արագ լուծվի»:

Ինչ վերաբերում է հակամարտության կողմերի ինքնուրույնությանը՝ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ շատ ու շատ հարցերում, օրինակ, Հայաստանի ինքնուրույնության մակարդակն այդքան էլ բարձր չէ. «Բայց Ղարաբաղի հարցում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ինքնուրույնությունը շատ բարձր մակարդակի վրա է: Բացառվում է, որ Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանությունները դրսի ճնշման տակ ընդունեն որոշում, որը հակասում է իրենց ազգային շահերին: Չեմ կարծում, որ դրսի շատ մեծ ճնշումը կստիպի կողմերից մեկին գնալ միակողմանի զիջումների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում