Friday, 03 07 2026
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Մոսկվան մտնում է «խաղի՞» մեջ

ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը ժամանել է Մոսկվա: Ծրագրված է, որ նա մի շարք հանդիպումներ կունենա: Նույն օրը Կազան է ժամանել Պաղեստինի ազգային ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը, որ օգոստոսի 14-ին այցելել է Մոսկվա և ՌԴ նախագահի հետ իսրայելա-պաղեստինյան կարգավորման շուրջ բանակցություններ վարել:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությունը Գազայի հատվածում իրականացնում է ինքնուրույն քաղաքականություն և Մահմուդ Աբասի իշխանությունը փաստացի չի ճանաչում: Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բացահայտել է, որ Ստամբուլում հանդիպել է պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների հետ։ Ֆիդանն ընդգծել է, որ Գազայում հրադադար հաստատելու և Պաղեստինի ապագայի հարցում նրանց մոտեցումներում արձանագրվել է մերձեցում և դա համարել շատ կարևոր ձեռքբերում: Իսրայելը, ինչպես հայտնի է, կտրուկ մերժում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետագա ներկայությունը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Պաղեստինի ապագա քաղաքական համակարգում պետք է իր արժանի տեղն ունենա։ Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին ՌԴ նախագահի վերջին հայտարարությունն այն է, որ Իրանը դաշնակից է, իսկ Իսրայելի հետ հարաբերությունները՝ վստահելի:

Լիբանանի հարավում հոկտեմբերի սկզբին իսրայելական բանակի գործողությունների առաջին փուլի արդյունքներն ամփոփելով՝ Իսրայելի վարչապետը մամուլի ներկայությամբ ասել է, որ այնտեղ առգրավվել է մեծ քանակությամբ ռուսաստանյան արդիական սպառազինություն: Այս ֆոնին ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ներկայացուցիչ Մարզուկի Մոսկվա այցը և ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Պաղեստինի ինքնավարության ղեկավարի ներկայությունը հուշում են, որ Մոսկվան իսրայելա-պաղեստինյան կարգավորման «խաղի մեջ մտնելու» քայլ է ձեռնարկում:

Ըստ երևույթին՝ խնդիրը նախատեսված է քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը: Նման ենթադրության համար կարելի է հիմք ընդունել «Անադոլու» գործակալության կողմից արված բացահայտումը, որ կազանյան ուղևորությանը Ռեջեպ Թայփ Էրդողանին կուղեկցեն նաև արտաքին գործերի նախարար Ֆիդանը և Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քըլըչը:

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շուրջ հրապարակային տեղեկատվությունը կառուցված է այնպես, որ այն հիմնականում տնտեսական, առևտրային, ազգային արժույթով վճարումների հետ կապված հարցեր է քննարկում: Բայց այդ դեպքում ի՞նչ անելիք ունի այնտեղ Պաղեստինի ինքնավարության առաջնորդը, որ ոչ միայն արտաքին ապրանքաշրջանառություն, այլև սոցիալական հարցեր լուծելու համար անհրաժեշտ միջոցներ չունի, և բնակչության կարիքները հոգում է միջազգային դոնորների, մասամբ էլ՝ Իսրայելի տրամադրած գումարների հաշվին:

Գազայում և Լիբանանի հարավում հրադադար հաստատելու ուղղությամբ ԱՄՆ գործադրած ջանքերը որևէ շոշափելի արդյունք չեն տվել: Politico-ն ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի վերաբերյալ դիտարկում է արել, թե այն վկայեց Մեծ Բրիտանիայի միջազգային հեղինակության նվազումը: Ռուսաստանը չի կարող այդ հնարավորությունը չօգտագործել: Մոսկվան «խաղի մեջ կմտնի» որպես Իսրայելի հետ վստահելի հարաբերություններ ունեցող դերակատա՞ր, թե՞ կընտրի Թուրքիայի հետ համատեղ գործելու տարբերակը: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիևը Financial Times-ում հոդված է հրապարակել և մերժել ԱՄՆ նախագահի առաջարկությունը, ինչը կարող է կապ ունենալ Մեծ Բրիտանիայի հեղինակության նվազման հետ: Կազանում հայ-ադրբեջանական կարգավորումը կքննարկվի՞, դժվար է ասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում