Thursday, 18 06 2026
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին

ԱՄՆ նախագահի առաջարկը ԲՐԻԿՍ-ի սեղանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանն առաջարկել է քննարկել միջազգային օրակարգի սուր հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտություններն ու դրանց լուծումների հարցում ԲՐԻԿՍ դերը: Խոսքը, թերևս, վերաբերում է նաև Կովկասին և մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությանը` հաշվի առնելով այն, որ դա միջազգային օրակարգի էական հարցերից է, որը անմիջապես առնչվում է ԲՐԻԿՍ անդամ երկու երկրի՝ Ռուսաստանին և Իրանին, և ոչ անմիջական սահմանակցությամբ, բայց շոշափելի գործոնների բերումով առնչվում է ԲՐԻԿՍ անդամներ Հնդկաստանի, Չինաստանի շահերին:

Եվ դա նվազագույնը, որովհետև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում աջակցության պատրաստակամություն երկու տարի առաջ հայտնել էր նաև Եգիպտոսի նախագահ Սիսին, որը, ի դեպ, Հնդկաստան կատարած այցից հետո 2023-ի տարեսկզբին այց կատարեց Բաքու ու Երևան: Այդպիսով, կասկածից վեր է, որ հայ-ադրբեջանական հարցը իր տեղն ունի ԲՐԻԿՍ սեղանին: Իսկ դա թերևս նշանակում է, որ այդ սեղանին այսպես թե այնպես իր տեղն ունի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկը, որ նա օրերս արել է Հայաստանին ու Ադրբեջանին:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ԲՐԻԿՍ ընդլայնված գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կազան մեկնելուց առաջ ընդունել էին Բայդենի հատուկ օգնականին, որը բերել էր ԱՄՆ նախագահի նամակները: Դրանցում հստակ նշվում էր, որ Նահանգներն ունի խաղաղության պայմանագիրն ավարտելուն միտված կոնկրետ առաջարկներ և ակնկալում է Փաշինյանի և Ալիևի կարծիքը: Երբ ԱՄՆ նախագահը հրապարակավ անում է այդ հայտարարությունները ԲՐԻԿՍ գագաթնաժողովի մեկնող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, ապա դա նշանակում է, որ նա անուղղակի ակնկալում է նաև այդ առաջարկների քննարկում Կազանում:

Պարզապես բացառվում է, որ հարցը այնտեղ չլինի քննարկման առարկա, եթե անմիջապես գագաթնաժողովից առաջ է ԱՄՆ անում այդպիսի բարձր և պատասխանատու մակարդակով առաջարկներ: Ըստ այդմ, Փաշինյանի և Ալիևի կարծիքը թերևս կձևավորվի նաև կազանյան քննարկումների ընթացքում՝ ածանցվելով այն տեսակետներից, որ ԱՄՆ նախաձեռնության առնչությամբ կունենան ԲՐԻԿՍ շահառու անդամները, հատկապես ռեգիոնին անմիջականորեն սահմանակից: Թերևս բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահին պատասխանելիս, հաշվի չառնեն այդ հանգամանքը: Եվ թերևս ԱՄՆ նախագահն ու նրա թիմն էլ քաղաքականապես անգետ կամ միամիտ չեն նամակն ու հաղորդագրությունը հասցեագրելիս դա չպատկերացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում