«Լիբանանի հյուսիսային սահմանները գնդակոծվել են Սիրիայի տարածքից»,- հայտնում է Mignews-ը: Սիրիական բանակի կողմից երկիրը լքող և Լիբանան տեղափոխվող փախստականների գնդակոծումն իսկական իրարանցում է առաջացրել:
Գերմանական dpa գործակալությունը հայտնում է, որ Լիբանանի և Սիրիայի սահմանին գտնվող մի քանի գյուղերի բնակիչները պարզապես փախչում են իրենց տներից:
Անցած ուրբաթ սիրիական բանակը կրակ էր բացել լիբանանցի սահմանապահների ուղղությամբ, իսկ մայիսին սիրիական զինվորները գնդակոծել էին լիբանանյան մի գյուղ` սպանելով մի կնոջ և վիրավորելով մի քանի այլ մարդկանց:









































